Արմինֆո. Հայաստանի քաղաքացիները Եվրասիական տնտեսական միությանն իրենց մասնակցությունից ավելի բարձր սպասումների իրավունք ունեն: Այդ մասին հունվարի 16-ին տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման հիմնական ուղղությունների և մակրոտնտեսության հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Տատյանա Վալովայան՝ հայ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ Հայաստանի քաղաքացիների վերաբերմունքը Եվրասիական տնտեսական միությանը դեռևս սպասողական է:
Ինչպես նշել է Տ. Վալովայան, Հայաստանի քաղաքացիները ԵՏՄ-ին երկրի մասնակցությունից ավելի մեծ տնտեսական և սոցիալական էֆեկտ ակնկալելու իրավունք ունեն: Միաժամանակ, ինչպես նշել է նախարարը, Հայաստանն առավելություններ է ստանում Եվրասիական տնտեսական միությանը մասնակցությւնից: Մոտ ժամանակներս ԵՏՄ վարչապետներին կներկայացվի փոխադարձ առևտրի վերաբերյալ հերթական զեկույցը, բայց արդեն այսօր վերլուծության հիման վրա կարելի է ասել, որ վերջին երկու տարում արձանագրված անկումը էներգառեսուրսների համաշխարհային գների անկման և համատնտեսական կոնյունկտուրայի հետևանք է: Բայց ԵՏՄ-ն նաև դրական առավելություններ է տալիս: Այսպես՝ ընդհանուր առմամբ Միությունում արտաքին առևտրի ծավալներն ավելացել են 13,6%-ից մինչև 14,1%, իսկ Հայաստանի գծով այդ ցուցանիշն աճել է 26,1%-ից մինչև 28,5%: Դա նշանակում է, որ իր արտահանման 28,5%-ը Հայաստանն ուղղում է ԵՏՄ երկրների տարածք: «Դա վկայում է այն մասին, որ Հայաստանն առաջինն է ԵՏՄ-ին միացումից իրական էֆեկտ ստացել՝ մաքսային վերահսկողության վերացումից մինչև միասնական ֆիտոսանիտարական համակարգին մասնակցությունը»,-նշել է Տ. Վալովայան: Ներկայացված թվերը լավ բնորոշում են հայկական բիզնեսը, որն ակտիվորեն աշխատում է՝ օգտագորխելով ընձեռված հնարավորությունը, նշել է ԵՏՀ նախարարը:
RUB | 4.16 | -0.01 |
USD | 388.00 | 0.19 |
EUR | 416.21 | 0.59 |
GBP | 486.55 | 0.66 |
CAD | 283.50 | -0.55 |
JPY | 24.73 | -0.15 |
CNY | 53.58 | 0.02 |
CHF | 425.72 | 0.26 |