Ուրբաթ, 3 Ապրիլի 2015 20:09
2008-2014 թվականներին դեպի Հայաստան ֆիզիկական անձանց տրանսֆերտների ներհոսքի աճը 40%-ից իջել է մինչև 8%, իսկ արտահոսքինը` 30% -ից մինչև 6%
ԱրմԻնֆո. 2008-2014 թվականներին դեպի Հայաստան ֆիզիկական անձանց տրանսֆերտների ներհոսքի աճը 40%-ից իջել է մինչև 8%, իսկ արտահոսքի աճը` 30% -ից մինչև 6%: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, Ռուսաստանից հոսող դրամական փոխանցումների աճը նույն ժամանակահատվածում 46%-ից իջել է մինչև 10%, իսկ Միացյալ Նահանգներից` 12% անկումը փոխարինվել է 2% աճով: Իսկ արտահոսքի գծով Ռուսաստանը բացասական դինամիկայից դուրս է եկել դրականի` 8%, իսկ Միացյալ Նահանգները`դանդաղել է աճը` 91% -ից մինչև 12%:
Մինչև ճգնաժամը, ներհոսքն աճի դինամիկայով գերազանցում էր արտահոսքին, պահպանելով այդ միտումը մինչև 2008 թվականը, բայց 2009-ին տեղի ունեցավ գերթե հավասար էական անկում (31- 33%), ինչպես ներհոսքի, այնպես էլ արտահոսքի գծով: 2010 թվականին աճն սկսեց դանդաղ վերականգնել ներհոսքը (3%), իսկ արտահոսքի տեմպերը զգալիորեն դանդաղեցին (3%): 2011 թ.-ին երկու ուղղություններն էլ ցուցադրեցին աճ, ընդ որում, ներհոսքի գծով` 21%, իսկ արտահոսքի գծով` 13%: 2012-ին աճը եղել է նույնը, համապատասխանաբար դանդաղելով մինչև 14% և 4%: 2013-ին ներհոսքի տեպպերը դանդաղեցին 3%, իսկ արտահոսքը դարձավ բացասական` 0.5%: 2014-ին արտահոսքը դարձավ դրական, իսկ ներհոսքը կտրուկ դարձավ բացասական:
Միայն 2014-ին դեպի Հայաստան դրամական փոխանցումների ներհոսքը կրճատվել է մինչև 2,124 մլրդ.դոլար, իսկ արտահոսքը`մինչև 902.819 միլիոն դոլար: Արդյունքում, զուտ ներհոսքը նվազել է 16% և կազմել 1,221 մլրդ.դոլար: Ներհոսքի կառուցվածքում ավելի քան 73% կամ 1.6 մլրդ.դոլար է կազմել ներհոսքը Ռուսաստանից, իսկ 7%-ը կամ 155.7 միլիոն դո%արը` Միացյալ Նահանգներից: Ավելին, Ռուսաստանից տրանսֆերտների ծավալը նվազել է 10%, իսկ Միացյալ Նահանգների փոխանցումները աճել են 2%: Այդ ֆոնին արտահոսքը երկու ուղղություններով էլ հաշվետու տարվա ընթացքում ցույց է տվել դրական միտում. փոխանցումները դեպի Ռուսաստան աճել են 8% և կազմել 252,8 մլն դոլար (28% - ը ընդհանուր արտահոսքի), դեպի ԱՄՆ - 12%, մինչև 150.5 մլն դոլար (ընդհանուր արտահոսքի 17%-ը): Արդյունքում, զուտ ներհոսքը Ռուսաստանից կրճատվել է 13%, մինչև 1,3 մլրդ.դոլար, իսկ ԱՄՆ-ից` նվազել է 73% և կազմել 5,1 մլն դոլար:
Դեպի Հայաստան ֆիզիկական անձանց փոխանցումների ընդհանուր ծավալում ավելի քան 81% կամ 1.7 մլրդ.դոլար են կազմել ոչ առևտրային փոխանցումները, 2014-ին կրճատվելով 7.6%: Արտահոսքի ծավալում ոչ առևտրային փոխանցումները կազմել են 38% կամ 339,6 մլն դոլար, 2013-ի ցուցանիշին զիջելով 4,7%: ԱՄՆ-ից ոչ առևտրային փոխանցումների ներհոսքը 2014 թ աճել է 25,8% և կազմել 103.6 մլն դոլար, իսկ Ռուսաստանից` կրճատվել է 10,7% և կազմել 1,4 մլրդ.դոլար: Միևնույն ժամանակ, ոչ առևտրային փոխանցումների արտահոսքը երկու ուղղություններով էլ ցույց է տվել հակառակ պատկերը. Ռուսաստանում – աճել է 12,7%, մինչև 203,2 մլն դոլար, իսկ ԱՄՆ-ում նվազել 5.8% և կազմել 31 մլն դոլար: Արդյունքում, ոչ առևտրային փոխանցումների զուտ ներհոսքը նվազել է 2014-ին 10% և կազմել 1,4 մլրդ.դոլար, մասնավորապես, Ռուսաստանից` կրճատվել է 14%, մինչև 1,2 մլրդ.դոլար, իսկ Միացյալ Նահանգներից` աճել 47%, մինչև 72.6 մլն դոլար: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի կանխատեսումների, 2015 թվականին ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները կկրճատվեն 30% (դոլարային արտահայտությամբ): Միևնույն ժամանակ, ակնկալվոում է ռուսական ռուբլիով դրամական փոխանցումների հոսքերի աճ, բայց, կանխատեսվող`դանդաղ տեմպերով: Կանխատեսվող անկման հիմնական գործոնների թվում նշվում է անցյալ տարվա 4-րդ եռամսյակում տեղի ունեցած` ռուբլու արժեզրկումը և 2015 թվականին Ռուսաստանում սպասվող տնտեսական 2% անկումը, տարեվերջին խորանալով մինչև 3.8%: Եվ այդ միտումը կշարունակվի նաև 2016 թվականին, բայց 2017-ին տնտեսական ակտիվույթունը դուրս կգա դրական արդյունքի, տարեվերջին ապահովելով հնարավոր`1% աճ: