Չորեքշաբթի, 1 Հունիսի 2011 16:47
ACBA-Credit Agricole Բանկը գերակատարել է գյուղվարկերի սուբսիդավորման պետական ծրագրով նախատեսված վարկավորման պլանը
Արմինֆո. ACBA-Credit Agricole Բանկը գյուղվարկերի սուբսիդավորման պետական ծրագրով արդեն տրամադրել է 7 մլրդ.դրամի վարկեր:
ԻՆչպես ԱրմԻնֆո գործակալության թղթակցին տեղեկացրել է տեղեկացվել է ACBA-Credit Agricole Բանկի գլխավոր տնօրեն Ստեփան Գիշյանը, սկզբում բանկը նախատեսել էր այդ ծրագրով հատկացնել 5 մլրդ.դրամ ընդհանուր գումարով վարկեր, սակայն, ակտիվ պահանջարկի շնորհիվ գարնանային սրմնացանի սեզոնում պլանը գերակատարվեց: Նա գտնում է, որ մինչև տարեվերջ բանկը մտադիր է 10-15% մեծացնել վարկային պորտֆելը:
Հիշցնենք, որ ապրիլի 1-ից մի շարք բանկեր սկսել են սուբսիդավորել գյուղատնտեսկան վարկերը: Վարկային ընդհանուր միջոցների ծավալն այդ ծրագրով կազմում է 10 մլրդ.դրամ, իսկ բյուջեից իրականացվող սուբսիդավորման գումարը կկազմի 230 մլն.դրամ, սակայն չի բացառվում, որ այն կմեծանա կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից կազմված`Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, վարկային պորտֆելի մեծությամբ`119.7 մլրդ.դրամ, կամ բանկի ակտիվների 71.7%-ը, ACBA-Credit Agricole Բանկը ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի բանկային համակարգում զբաղեցրել է առաջին տեղը: Վարկային պորտֆելի կազմում գյուղատնտեսական վարկերի բաժինը կազմել է 27.8%կամ 30.9 մլրդ.դրամ: