FINPORT
FINPORT
Դրամի գերարժեզրկման պայմաններում Անելիք Բանկը, սեփականատիրոջ կողմից ցուցաբերված ֆինանսական աջակցության շնորհիվ, իրացվելիության պրոբլեմ չի ունեցել
	<description>ԱրմԻնֆո. Դրամի գերարժեզրկման պայմաններում «Անելիք Բանկը», սեփականատիրոջ`լիբանանյան Credit Bank S.A.L.բանկի կողմից ցուցաբերված ֆինանսական լիարժեք աջակցության շնորհիվ, իրացվելիության պրոբլեմ չի ունեցել: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում հայտարարել է «Անելիք Բանկի» Վարչության նմախագահ Ներսես Կարամանուկյանը:
«Ֆինանսական շուկայում վերջին օրերի անհանգիստ վիճակը բնորոշ է անցումային տնտեսությամբ երկրներին և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խելամիտ կարգավորումների շնորհիվ հաջողվեց «սանձել» սպեկուլյատիվ ախորժակները: Ինչպես  հայաստանյան մյուս բանկերը, «Անելիք» բանկը նույնպես զգաց այդ անհանգստությունը, սակայն դա բանկի բնականոն գործունեության վրա չազդեց և  մենք այդ օրերի ընթացքում մեր հաճախորդներին սպասարկել, նրանց  բոլոր պահանջները բավարարել ենք»,-հայտարարել է Ն.Կարամանուկյանը:
Նա անհրաժեշտ է համարում նշել նաև, որ բանկն այդ օրերի ընթացքում  ստանում էր իր բաժնետեր լիբանանյան Credit Bank S.A.L. բանկի  ֆինանսական լիակատար աջակցությունը, որը հնարավորություն տվեց պահպանելու իրացվելիության կայուն մակարդակ: Եվ ոչ միայն ֆինանսական: «Ունենալով լիբանանյան և ռուսական անկայուն ֆինանասական շուկաներում աշխատանքի մեծ փորձ` Credit Bank S.A.L բանկը խորհրդատվության միջոցով նաև իր այդ փորձն էր փոխանցում մեզ:  Հմուտ աշխատանքի և, ինչպես արդեն նշեցի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համակարգված և խելամիտ քաղաքականության  շնորհիվ ֆինանսական շուկայում և, մասնավորապես, մեր բանկի բնականոն գործունեության ընթացքում ստեղծված անկայուն վիճակը հաղթահարվեց»,-նշել է Ն.Կարամանուկյանը:     
Նշենք, որ հոկտեմբերից մինչև դեկտեմբերի 17-ը Հայաստանի մանրածախ արժույթի շուկայում ՀՀ դրամի արժեզրկումն ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է մոտ 45%, կտրուկ դեպի վեր սկսելով շարժվել նոյեմբերի 24-ին: Դա դրամի գերարժեզրկում էր: Հատկապես դեկտեմբերի 17-ին էր, որ իրավիճակը հասավ իր գագաթնակետին, երբ հատվեց 570 դրամ/դոլար հոգեբանական սահմանագիծը, ինչն ավելի խորացրեց խուճապը: Մասնավորապես, այդ օրը երկրի բազմաթիվ առևտրի կետեր, արժույթի շուկայի անկայունության և գների առումով որոշում կայացնելու անհնարինության պատճառով ժամանակավորապես դարդարեցրին մատակարարներից ապրանքների ստացումը, իսկ այդ ապրանքների շարքում էին` շաքարավազը, ալյուրը, ձուն, կանաչ ոլոռը և այլ ապրանքներ, այդ թում նաև արտասահմանյան արտադրության: Բացի այդ, բազմաթիվ առևտրի կետեր կամ սահմանափակեցին, կամ էլ դադարեցրին իրենց մոտ եղած մի շարք ապրանքների վաճառքը, օրինակ, մանրաձավարի, հնդկացորենի, մակարոնեղենի, ալյուրի, շաքարավազի և այլ ապրանքների վաճառքը: Սակայն, Կենտրոնական բանկի կողմից դեկտեմբերի 17-ին ձեռնարկած գործողությունների շնորհիվ, երբ բանկերի արտարժույթով ներգրավված միջոցների համար պարտադիր պահուստավորման նորմատիվը 12%-ից բարձրացվեց մինչև 24%, իսկ դեկտեմբերի 18-19-ին դրամը մոտ 25% արժեվորվեց: Մինչ այդ Կենտրոնական բանկը դեկտեմբերի 8-ից ամենօրյա միջամտություններ էր կատարում արժույթի շուկայում, և մինչև դեկտեմբերի 17-ն արդեն հասցրել էր շուկա «նետել» 42 մլն. դոլար (դեկտեմբերի 8-12-ը`օրական 6 մլն.դոլար), իսկ դեկտեմբերի 15-17-ը` օրական 4 մլն. դոլար, ի դեպ, դեկտեմբերի 18-19-ը կատարված միջամտությունները մասնակից բանկերի մոտ այդպես էլ չունեցան պահանջարկ: Այնուամենայնիվ, արտարժույթի միջբանկային շուկայում բանկերը դեկտեմբերի 18-19-ին միմյանց հետ կատարեցին գործարքներ, որոնք համապատասխանաբար կազմեցին` 4 մլն.դոլար և 5,6 մլն.դոլար, իսկ միջբանկային փոխարժեքը 480 դրամից իջել է մինչև 458,01 դրամ/դոլար: Դեկտեմբերի 1-5-ը արժութային գործարքների միջբանկային շուկան գրանցեց աննախադեպ մաքսիմում`59.3 մլն.դոլար: NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայում դեկտեմբերի 19-ին կատարված գործարքների ծավալը կազմել է 397.150 մլն.դոլար, 407.14 դրամ/դոլարից ցատկելով մինչև 560 դրամ/դոլար, իսկ հետագայում իջնելով մինչև 442.44 դրամ/դոլար փոխարժեքին: Նշված ծավալներից միայն 117 մլն.դոլարը բաժին է ընկել նոյեմբերին: Դեկտեմբերի 1-19-ը ներառյալ բորսան կյանքի նշաններ է ցուցաբերել միայն երեք անգամ` դեկտեմբերի 1-ին` 3,5 մլն.դոլար, դեկտեմբերի 10-ին`100 հազ.դոլար և դեկտեմբերի 19-ին` 450 հազ.դոլար, իսկ ինդիկատիվ փոխարժեքը ցատկել է`438,62 դրամից մինչև 461 դրամ/դոլար, այնուհետև իջնելով մինչև 442,44 դրամ/դոլար: Հայաստանի արտարժույթի մանրածախ շուկայում դեկտեմբերի 20-ին փոխարժեքը ձևավորվել է հետևյալ մակարդակներում. դոլար - 435/465 դրամ/դոլար, եվրո – 525/570 դրամ/եվրո, ռուբլի – 7/8,15 դրամ/ռուբլի: Օպտիմալ փոխարժեքը Հայաստանի բանկերում դեկտեմբերի 20-ին կազմել է. դոլարի առքի առավելագույն փոխարժեքը` 454 դրամ/դոլար, եվրոն` 544 դրամ/եվրո, ռուբլին` 7,62 դրամ/ռուբլի, իսկ վաճառքի նվազագույն փոխարժեքը կազմել է. դոլար` 458 դրամ.դոլար, եվրո`565 դրամ/եվրո, ռուբլի` 7,86 դրամ/ռուբլի:
Նշենք, որ 2009 թվականին լիբանանյան Credit Bank S.A.L. բանկը դարձավ Անելիք Բանկի սեփականատերը, ձեռք բերելով բանկի բաժնետոմսերի 51%-ը: Իսկ 2013 թվականի օգոստոսից Credit Bank S.A.L.-ը հանդիսանում է Անելիք Բանկիի միանձնյա սեփականատերը: Հատկապես այդ պահից բանկն անցավ իր նոր ռազմավարությանը, որով առաջնահերթ ուղղություններ դարձան մանրածախը և ՓՄՁ վարկավորումը: Մոսկովյան «ԱնելիքՌու»-ն նույնպես 2012 թվականի դեկտեմբերին օտարվեց Անելիք Բանկից, իակ  հետագայում դարձավ Credit Bank S.A.L.-ի սեփականոթյունը:</description>
Դեկտեմբերի 22-ից ՊրոԿրեդիտ Բանկում կսկսի գործել կանխիկ միջոցների արագ մուտքագրման ծառայությունը
	<description>ԱրմԻնֆո. Այսուհետ ՊրոԿրեդիտ Բանկը տրամադրում է կանխիկի արագ մուտքագրման նոր և հարմարավետ ծառայություն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, այս ծառայությունը նախատեսված է մեր հիմնական բիզնես հաճախորդների համար և ուժի մեջ կլինի  դեկտեմբերի 22-ից: Ծառայությունը ՊրոԿրեդիտի հաճախորդներին հնարավորություն է տալիս կանխիկ միջոցներ մուտքագրել իրենց հաշիվներին, առանց սպասելու, որ գումարը հաշվեն:
Աղբյուրը նշում է, որ բանկի ուշադրության կենտրոնում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացումն է, դրա համար էլ իրենք գնահատում են իրենց հաճախորդների ժամանակը և այն ժամանակը, որը նրանք անցկացնում են բանկում: Այսպիսով, նոր ծառայությունը ստեղծվել է որպես լրացուցիչ ծառայություն այն հաճախորդների համար, որոնք հաճախ են իրենց հաշիվներին խոշոր կանխիկ գումարներ մուտքագրում: Ծառայությունը կրճատում է այն ժամանակը, որը բիզնես հաճախորդներն անցկացնում են բանկի սպասարկման կետերում:
Ինչպե՞ս է աշխատում կանխիկի արագ մուտքագրման ծառայությունը: Հաճախորդները հատուկ փաթեթներով բերում են կանխիկ գումարը, որը ցանկանում են հաշվին մուտքագրել, և լրացնում են բանկի կողմից տրամադրվող թերթիկը՝ նշելով հաճախորդի անունը, հաշվի համարը, գումարը և արժույթը: Բանկի աշխատակիցը վերցնում է կանխիկ դրամը և անմիջապես գրանցում է այն հաճախորդի հաշվին: Ծառայությունը տրամադրվում է ընտրված իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին, բանկի հետ կնքված պայմանագրի հիման վրա: 
Նշենք, որ ՊրոԿրեդիտ Բանկը Հայաստանում իր գործունեությունն սկսել է 2008 թվականի փետրվարի 5-ին: Այն հանդիսանում է միջազգային ՊրոԿրեդիտ խմբի անդամ, որի գործունեությունը ղեկավարվում է Գերմանիայում գտնվող ՊրոԿրեդիտ Հոլդինգի կողմից: Խումբը գործում է Արևելյան Եվրոպայում, Լատինական Ամերիկայում և Գերմանիայում: ՊրոԿրեդիտ Հոլդինգը և Գերմանիայի ՊրոԿրեդիտ Բանկը վերահսկվում են Գերմանիայի ֆինանսական վերահսկողության մարմնի (BaFin) կողմից, որը մեծապես կարևորում է ՊրոԿրեդիտ ընկերությունների հուսալիությունն ու կայունությունը: Հայաստանի ՊրոԿրեդիտ Բանկը 100% արտասահմանյան կապիտալով բանկ է, որը տրամադրում է ֆինանսական ծառայությունների ամբողջ փաթերը և որի ուշադրության կենտրոնում է փոքր և միջին ձեռնարկությունների զարգացումը, ինչպես նաև բնակչության մոտ խնայողական մշակույթի տարածումը: 2014 թվականի հոկտեմբերի 1-ին բանկի ընդանուր կապիտալը կազմել է 9 մլրդ.դրամ, ակտիվները` 57.5 մլրդ.դրամ, վարկային ներդրումները` 47.7 մլրդ.դրամ:Ընդ որում, վերջիններիս կառուցվածքում առյուծի բաժինը կազմոմ են ՓՄՁ ոլորտի վարկերը` 38.7 մլրդ.դրամ, որով բանկը գտնվում է առաջատարների հնսհգյակում, իսկ վարկային պորտֆելոի կառուցվածով (ավելի քան 80%) հանդիսանում է շուկայի առաջատարը: Բանկի զուտ շահույթը տարվա 9 ամիսներին կազմել է 330 մլն.դրամ:</description>
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Վիգեն Բարսեղյանը
	<description>ԱրմԻնֆո. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Վիգեն Բարսեղյանը:
Ինչպես հայտնի դարձավ ԱրմԻնֆո գործակալության արժանահավատ աղբյուրներից, բանկի ղեկավար կազմում կլնեն նաև այլ փոփոխություններ` սպասվում է փոխտնորենների պաշտոնների նոր համալրում: Վերջնական կազմը, ամենայան հավանականությամբ, կհաստատվի 2015 թվականի հունվարին:
Վիգեն Անուշավանի Բարսեղյանը Հայաստանի բանկային համակարգում աշխատում է 1994 թվականից: Մինչ այդ աշխատել է Արդշինբանկում և Հայէկոնոմբանկում: 1998 թվականի օգոստոսից մինչև 2008-ի մարտն աշխատել է «Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Ակտիվա-պասիվային գործառնությունների բաժնի պետ, Բանկային գործառնությունների և ռեսուրսների կառավարման դեպարտամենտի տնօրեն, Գլխավոր տնօրենի տեղակալ - Բանկային գործառնությունների և ռեսուրսների կառավարման դեպարտամենտի տնօրեն: 01.03.2008 - առ այսօր - «Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ, Գլխավոր տնօրենի տեղակալ: 
Նշենք, որ «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ն 2007 թվականի նոյեմբերին ձեռք բերեց հայկական Առէկսիմբանկի բաժնետմսերի 80%-ը, իսկ 2008 թվականի սեպտեմբերից հանդիսանում է բանկի միակ սեփականատերը:</description>
Ինեկոբանկը ստացավ EBRD հետ ստորագրված 10մլն. ԱՄՆ դոլարի վարկային պայմանագրի շրջանակնորում առաջին տրանշը՝ 5մլն. ԱՄՆ դոլարի չափով
	<description>ԱրմԻնֆո. Ս.թ. դեկտեմբերի 19-ին Ինեկոբանկը ստացավ Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) հետ ստորագրված 10մլն. ԱՄՆ դոլարի վարկային պայմանագրի շրջանակնորում առաջին տրանշը՝ 5մլն. ԱՄՆ դոլարի չափով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, այն ուղղված կլինի էներգարդյունավետ և վերականգնվող էներգիայի ֆինանսավորմանը ինչպես իրավաբանական անձանց տրամադրվող վարկերի տեսքով, այնպես էլ ֆիզիկական անձանց սպառողական վարկավորման շրջանակներում: 
«Արդեն շուրջ 10 տարի է ինչ Ինեկոբանկը համագործակցում է ՎԶԵԲ-ի հետ՝ այս տարիների ընթացքում ներգրավելով ավելի քան 45մլն. ԱՄՆ դոլարի համարժեք վարկային միջոցներ՝ ուղղված Հայաստանի փոքր և միջին ձեռնարկությունների գործունեության և առևտրի խթանմանը: Նոր վարկային միջոցները կնպաստեն ոչ միայն ՓՄՁ ոլորտի զարգացմանը, այլև այսօր ողջ աշխարհի համար այսքան կարևոր էներգիայի պաշարների սպառման նվազեցմանը», - նշեց Բանկի գործադիր տնօրեն Ավետիս Բալոյանը, - «Համագործակցելով  շուրջ 30 միջազգային ֆինանսական կառույցների և հիմնադրամերի հետ՝ Ինեկոբանկը 2014թ. ընթացքում արդեն ներգրավել է 33մլն. ԱՄՆ դոլարի վարկային միջոցներ և մինչ տարվա ավարտը պլանավորվում է ներգրավել ևս 9մլն. ԱՄՆ դոլար, որը կուղղվի միկրո և ՓՄՁ ձեռնարկությունների ֆինանսավորմանը: Այսպիսով միջազգային ֆինանսական կազմակերպություններից ներգրավված միջոցները տարեվերջին կկազմեն մոտ 140 մլն. ԱՄՆ դոլար», - հավելեց նա: 
Հատկանշական է, որ EBRD հետ համատեղ իրականացվող այս ծրագրերի շրջանակներում էներգոարդյունավետությանն ուղղված վարկեր ստացող հաճախորդները հնարավորություն կունենան վարկի գումարի մինչև 15%-ը ետ ստանալ (cashback) ՎԶԵԲ-ի կողմից տրամադրվող գրանտային միջոցների շնորհիվ: Այսպիսով, Ինեկոբանկի նոր էներգոարդյունավետ վարկերի համար սահմանված հատուկ՝ գրավիչ պայմանները հաճախորդներին հնարավորություն կընձեռեն կրճատել և բանկային ծախսերը և էներգիայի սպառման հետ կապված ծախսերը՝ միաժամանակ նպաստելով շրջակա միջավայրի պահպանմանը: 
Ինեկոբանկ ՓԲԸ-ն հիմնադրվել է 1996 թվականին և հանդիսանում է Հայաստանի ֆինանսական ծառայությունների շուկայում դինամիկ զարգացող ունիվերսալ բանկ: Ինեկոբանկի նպատակն է խթանել մասնավոր հատվածի զարգացումը` հանդես գալով որպես հուսալի և ազնիվ գործընկեր ու խորհրդատու` միկրո, ՓՄՁ և անհատ հաճախորդների համար: 2014թ. ընթացքում Ինեկոբանկի վարկային պորտֆելը աճել է 23.5%-ով, ավանդների պորտֆելը՝ 19.5%-ով, իսկ ակտիվները՝ 10.8%-ով:</description>
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում ԿԲ առաջարկած 4 մլն. դոլարից մասնակից-բանկերը գնել են միայն 1.7 մլն.դոլարը
	<description>ԱրմԻնֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում Կենտրոնական բանկի կողմից առաջարկված 4 մլն. դոլարից մասնակից-բանկերը գնել են միայն 1.7 մլն.դոլարը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է  ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, միջին կշռված (ինդիկատիվ) փոխարժեքը կազմել է 446.76 դրամ/դոլար, իսկ ներքին սահմանային փոխարժեքը` 445 դրամ/դոլար: Մինչ այդ, դեկտեմբերի 1819-ին ԿԲ ամենօրյա 4 մլն.դոլար ծավալով միջամտությունները մնում էին անպատասխան, չնայած, որ բանկերը միմյանց միջև արտարժույթի միջբանկային շուկայում կատարել են 9.6 մլն.դոլարի ընդհանուր ծավալով գործարքներ:
Կենտրոնական բանկը դեկտեմբերի 8-20-ն իրականացրած ամենօրյա միջամտությունների արդյունքում արտարժույթի միջբանկային շուկայում մասնակից բանկերին ընդհանուր հաշվով վաճառել է 43.7 մլն.դոլար, դեկտեմբերի 8-12-ը`օրական 6 մլն.դոլար, իսկ դեկտեմբերի 15-17-ը` օրական 4 մլն. դոլար, իսկ դեկտեմբերի 20-ին` 1.7 մլն.դոլար: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, միջին կշռված (ինդիկատիվ) փոխարժեքն այդ ժամանակահատվածում փոխվել է` 456,63 դրամից մինչև 570,58 դրամ /դոլար, այնուհետև իջնելով մինչև 446.76 դրամ/դոլար, իսկ ներքին սահմանային փոխարժեքը` 455 դրամից մինչև 567,65 դրամ /դոլար, այնուհետև իջնելով մինչև 445 դրամ / դոլար:
Արձարժույթի մանրածախ շուկայում դրամը դոլարի նկատմամբ դեկտեմբերի 18-20-ն արժևորվել է 25%, մասնավորապես, դեկտեմբերի 20-ին, ժամը 17:00-ին դրամի փոխարժեքը դոլարի նկատամբ կազմել է 455 դրամ / դոլար, եվրոյի նկատմամբ` 555 դրամ / եվրո, իսկ ռուսական ռուբլու նկատմամբ` 7.8 դրամ / ռուբլի, դեկտեմբերին 17-ին համապատասխանաբար արձանագրված` 570 / դոլար, 1, 712 դրամ /եվրո և 8.6 դրամ /ռուբլի փոխարչժեքների համեմատ: Բանկերի օպտիմալ փոխարժեքը դեկտեմբերի 20-ին կազմել է. դոլարը - առավելագույն առքը - 454 դրամ / դոլար է, նվազագույն վաճառքը`458 դրամ / դոլար, եվրո - առավելագույն առքը`544 դրամ / եվրո, նվազագույն վաճառքը`565 դրամ / եվրո և ռուբլի – առավելագույն առքը`7.62 դրամ /ռուբլի, իսկ նվազագույն վաճառքը` 7,86 դրամ /ռուբլի:
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում ՀՀ ԿԲ կողմից ամենօրյա միջամտություններ ենց են կազվում դեկտեմբերի 8-ից, արժույթի շուկայում հավասարակշռությունը վերականգնելու և արժույթի տատանումները մեղմելու համար: Վաճառվող արժույթի առավելագույն ծավալի հայտարարման իրականացվող քաղաքականությունը թույլ կտա նորմալացնել Հայաստանի արժույթի շուկայում ստեղծված իրավիճակը: Իր ամենօրյա ներդրումների մասշտաբները Կենտրոնական բանկը փուլերով կնվազեցնի, մինչև որ հասնի դրամի հավասարակշռված փոխարժեքին: Դրա նպատակը դրամի փոխարժեքի ձևավորման վրա ՀՀ ԿԲ ազդեցության նվազեցումն է:
Նշենք, որ Հայաստանի մանրածախ արտարժույթի շուկայում հոկտեմբերի մինչև դեկտեմբերի 17-ը դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվել է գրեթե 45%, որից հետո, դեկտեմբերին 18-20-ին արժեվորվել է 25%: Դեկտեմբերի 20-ին (17:00) փոխանակման կետերում դոլարի առքը / վաճառքը կազմել է 440/470 դրամ /դոլար, եվրոյի համար - 530/580 դրամ /եվրո եվրո, ռուսական ռուբլի - 7.25 / 8.25 դրամ / ռուբլի: NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայում դեկտեմբերի 19-ին կատարված գործարքների ծավալը կազմել է 397.150 մլն.դոլար, 407.14 դրամ/դոլարից ցատկելով մինչև 560 դրամ/դոլար, իսկ հետագայում իջնելով մինչև 442.44 դրամ/դոլար փոխարժեքին: Նշված ծավալներից միայն 117 մլն.դոլարը բաժին է ընկել նոյեմբերին: Միջբանկային արժութային շուկան  դեկտեմբերի 1-5, ցուցադրել է աննախադեպ մաքսիմում` 59.3 մլն դոլար:</description>
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հայտարարել է Visa Student քարտապանների և «Ուսման վարկ» ստացած ուսանողների միջև կայացած խաղարկության արդյունքները
	<description>ԱրմԻնֆո. Դեկտեմբերի 20-ին Մոսկվա կինոթատրոնում տեղի ունենցավ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կողմից նախապես հայտարարված խաղարկությունը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է    մամուլի ծառայությունից, խաղարկությանը մասնակցում էին այն ուսանողները, ովքեր հանդիսանում են Visa Student քարտերի քարտապաններ և նրանք ովքեր օգոստոսի 25-ից մինչև դեկտեմբերի 19-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում ուսման վարձը փոխանցել էին բանկի կողմից տրամադրվող «ուսման վարկի» միջոցով: 
Աղբյուրի համաձայն, խաղարկվել է 12 մրցանակ, որոնք ըստ «ուսման վարկ» ստացած ուսանողի ընտրության կարող էին լինել կիսամյակային ուսման վարձ, դյուրակիր համակարգիչ կամ Ipad, իսկ Visa Student քարտապան հանդիսացող հաղթած ուսանողները իրենց ընտրությամբ կարող են ստանալ կիսամյակային ուսման վարձ կամ Samsung Galaxy S 5 Mini Duos բջջային հեռախոս: «Ուսման վարկ» ստացած ուսանողների միջև կայացած խաղարկության արդյունքներում հաղթող են ճանաչվել՝ Հովիկ Վերանյանը, Ռուզաննա Մաթևոսյանը, Ռոբերտ Սիմոնյանը, Անի Հովհաննիսյանը, Նարեկ Մարգարյանը, Լիլիթ Միրզախանյանը: Visa Student Քարտապանների միջև կայացած խաղարկության արդյունքում հաղթող են ճանաչվել` Սուքիասյան Հայկը, Վարդանյան Ջուլիանան, Համբարյան Հասմիկը, Ղուկասյան Արուսյակը, Բադալյան Արևիկը, Չոբանյան Արամը:
Մրցանակները կհանձնվեն շահած այն Visa Student քարտապաններին, ովքեր մինչև 31.01.2015 կներկայացնեն ուսանող հանդիսանալու փաստը հավաստող տեղեկանք:
Նշենք, որ ուսանողական դեբետային կուտակային բոնուսային «Visa-Student» քարտերի թողարկմանն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ձեռնամուխ է եղել 2010 թվականին: Քարտերով նախատեսվում են մի շարք մշակութային և կրթական բոնուսներ: Այդ քարտի քարտապանները, բանկի և ԱրմենՏել ընկերության միջև համագործակցության շրջանակներում կարող են անվճար հիմունքներով դառնալ Բիլայն շարժական կապի բաժանորդ և օգտվել 1 դրամ/րոպե հատուկ սակագնային փաթեթի, ինչպես նաև ինտերնետի և SMS-ծառայությունների հատուկ փաթեթից:
Դեկտեմբերի 15-20-ը միջբանկային արտարժութային գործարքների ծավալները գերազանցել են բորսայական գործարքների ծավալները
	<description>ԱրմԻնֆո. Դեկտեմբերի 15-20-ը բորսայական արտարժութային հարթակը շարունակել է մնաց պասիվ վիճակում, միայն հազվադեպ հիշեցնելով իր մասին աննշան ծավալներով, մինչդեռ արտարժույթի միջբանկային շուկան աչքի ընկավ ակտիվությամբ` ԿԲ կողմից իրականացված ամենօրյա միջամտությունների շնորհիվ:
Արդյունքում, Հայաստանի արտարժույթի մանրածախ շուկայում դրամի միջին փոխարժեքը դոլարի նկատմամբ 570 դրամից իջավ մինչև 455 դրամ դոլար, առայժմ չցուցաբերելով հետագա աճի նշաններ: Հոկտեմբերից մինչև դեկտեմբերի 17-ը Հայաստանի մանրածախ արժույթի շուկայում ՀՀ դրամի արժեզրկումն ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է մոտ 45%, հետագայում արժեվորվելով 25%: Իսկ դրամի այդ «գերարժեզրկումը» մեգառեգուլյատորը «սանձեց» դեկտեմբերի 17-ին, խստացնելով արտարժույթով ներգրավված միջոցներով պարտադիր պահուստավորման նորմատիվը` 12%-ից մինչև 24%, ինչպես նաև դեկտեմբերի 8-ից իրականացրած ամենօրյա արտարժութային միջամտությունների հաշվին:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում դեկտեմբերի 15-20-ն արտարժութային գործարքների ծավալը կազմել է 800 հազ. դոլար (շաբաթվա աճը`8 անգամ), 459.47 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Արտարժույթի միջբանկային շուկայում դեկտեմբերի 15-20-ը իրականացված գործարքների ծավալը կազմել է 27.6 մլն.դոլար (շաբաթվա աճը`16.5%), 495.35 դրամ/դոլար միջին փոխարժեքով:
Աղբյուրի համաձայն, դեկտեմբերի 15-20-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 120.9 մլն.ԱՄՆ դոլար (շաբաթվա աճը` 20%), 488.17 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 150.9 մլն ԱՄՆ դոլար (շաբաթվա աճը`21%8.9%), 495.00 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 9.6 մլն.եվրո, (շաբաթվա աճը` 24.7%) 599.65 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 12.8 մլն.եվրո (շաբաթվա անկումը` 11.7%), 621.57 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 722.7 մլն. ռուբլի, (շաբաթվա աճը` 16.3%),  7.84 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով և վաճառվել է 367.2 մլն.ռուբլի (շաբաթվա աճը`ավելի քան 2 անգամ), 8.25 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով: 
Անցյալ շաբաթ Հայաստանի բանկերի կողմից ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 50.8 մլրդ դրամ (շաբաթվա անկումը`13%), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 73.1 մլն ԱՄՆ դոլար (շաբաթվա աճը`77%):
Նշենք, որ ամենօրյա միջամտությունների արդյունքում ԿԲ-ն, դեկտեմբերի 8-ից, արտարժույթի շուկայում ընդհանուր առամբ դեկտեմբերի 8-12-ը վաճառել է 6-ական մլն.դոլար, իսկ 15-ին և 16-ին`4-ական մլն.դոլար: Իր ամենօրյա ներդրումների մասշտաբները Կենտրոնական բանկը փուլերով կնվազեցնի, մինչև որ հասնի դրամի հավասարակշռված փոխարժեքին: Դրա նպատակը դրամի փոխարժեքի ձևավորման վրա ՀՀ ԿԲ ազդեցության նվազեցումն է:Մասնավորապես, առաջին շաբաթվա ընթացքում (դեկտեմբերի 8-12-ը) միջամտությունների ծավալն օրական կկազմի 6 մլն.դոլար, որից հետո, կախված պահանջարկից, միջամտոյթոնների ծավալներն աստիճանաբար կնվազեն, տարեվերջին հասնելով զրոյի:</description>