Արմինֆո. Կառավարությունը 285 մլն դրամ կուղղորդի ֆոսֆորային և կալիումային պարարտանյութերի ձեռք բերման ծրագրերի սուբսիդավորմանը: Համապատասխան որոշման նախագիծը հավանության է արժանացել կառավարության փետրվարի 22-ի նիստում:
Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանի ասելով, «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման ծրագրի շրջանակում սուբսիդիա և դրամաշնորհ տրամադրելու մասին» որոշման համաձայն, 2018 թվականին ձեռք կբերվի 3 հազար տոննա պարարտանյութ: 1500 տոնննա ֆոսֆորային պարարտանյութի ձեռք բերման համար կհատկացվի 180 մլն դրամ սուբսիդավորում, իսկ նույնքան կալիումային պարարտանյութի ձեռք բերման համար 1 պարկի արժեքի սուբսիդավորման գումարը կկազմի 3500 դրամ: Փոխնախարարի ասելով, ֆոսֆորային և կալիումային պարարտանյութիշերի 50 կիլոգրամանոց պարկերը կվաճառվեն 7 հազար դրամով:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հավանության է արժանացել նաև ՀՀ-ում 2018 թ. գարնանացան ցորենի, ոլոռի, սիսեռի, գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագիրը: Այսպիսով, անհարժեշտություն է առաջանում Սերմերի գործակալության նպատակային հաշիվներից օգտագործել 746,570,000 դրամ, որից 721,540,000 դրամը` մինչև 1977,5 տոննա առաջին վերարտադրության գարնանացան ցորենի, ոլոռի, սիսեռի, առաջին վերարտադրության գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի, կորնգանի, ինչպես նաև՝ մինչև 164 տոննա գարնանացան գարու առաջին վերարտադրության սերմացուներ ձեռքբերելու նպատակով, իսկ մինչև 25,000,000 դրամը` բեռնաթափման, բարձման, գործուղման և այլ ծախսերի համար
Հավանություն է տրվել պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելիքի ձեռքբերման ծրագրին: Ըստ հիմնավորման՝ դիզելային վառելիքի նկատմամբ 2018 թ. գյուղատնտեսական աշխատանքների համար պահանջարկը կազմում է մինչև 6,000,000 լիտր: Ծրագիրը իրականացնելու համար ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը կհատկացվի մինչև 360,000,000 դրամ: Նախարարությունը որոշմամբ հատկացված գումարը, որպես սուբսիդիա, սահմանված կարգով, պայմանագրային հիմունքներով կտրամադրի իրականացրած մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված ընկերություններին՝ դիզվառելիքի մատակարարումները կազմակերպելու նպատակով: