Արմինֆո. 2018 թ. փետրվարի 21-ին կայացել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Խորհրդի նիստը, որի որոշմամբ հաստատվել են մի շարք նոր նշանակումներ:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Խորհրդի Նախագահ է ընտրվել ՎՏԲ Բանկ (ՀԲԸ) վարչության անդամ, “Մանրածախ բիզնես” Գլոբալ բիզնես-ուղղության ղեկավարի տեղակալ Վլադիմիր Վերխոշինսկին: «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ նշանակվել է Իվան Տելեգինը, որը տվյալ պաշտոնը կստանձնի 2018 թ. փետրվարի 24-ից:
Իվան Տելեգինն ունի 16-ամյա փորձ ֆինանսական բնագավառում, 2011 թ.-ից՝ ՎՏԲ խմբում: 2016 թ.-ին նշանակվել է “ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ Մանրածախ բիզնեսի զարգացման Դեպարտամենտի Տնօրեն, Տնօրինության անդամ: Նոր պաշտոնում նրա առջև դրված են Հայաստանի Հանրապետության տարածքում ՎՏԲ Խմբի բիզնեսի զարգացմանն ու շուկայում բանկի առաջատար դիրքերն ապահավելուն ուղղված հավակնոտ խնդիրներ:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |