Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր քննարկվել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2018 թ. միջոցառումների ծրագրի նախագիծը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, կառավարության ղեկավարին զեկուցվել է, մասնավորապես, ընկերությունների հիմնման, շինարարական թույլտվությունների տրամադրման, էլեկտրաէներգիայի մատակարարման ցանցին միացման, սեփականության գրանցման, վարկերի ստացման, փոքր բաժնետերերի պաշտպանության, հարկերի վճարման, արտաքին առևտրի, պայմանագրերի կիրարկման և սնանկության ճանաչման, ինչպես նաև ոլորտային խմբերի ձևավորման ուղղություններով նախատեսվող շուրջ 43 միջոցառումների և ակնկալվող արդյունքների մասին:
Վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորել է բիզնես հանրության հետ մշտական հետադարձ կապը՝ Հայաստանում «Doing business» ցուցանիշի բարելավմանն ուղղված միջոցառումների մշակման ու իրականացման գործընթացում և մի շարք հանձնարարականներ տվել պատասխանատուներին:
RUB | 4.27 | 0.00 |
USD | 394.46 | -0.25 |
EUR | 425.62 | -1.93 |
GBP | 497.65 | -0.91 |
CAD | 290.11 | -0.27 |
JPY | 26.06 | -0.05 |
CNY | 54.57 | -0.05 |
CHF | 435.72 | -0.13 |