Արմինֆո. Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը «Մերգելյանե ակումբում հանդես է եկել դասախոսությամբ, որի ժամանակ ներկայացրել է բիզնեսի զարգացման իր տեսլականը՝ մասնավորապես հեռահաղորդակցության ոլորտում։
«Թվային տեխնոլոգիաներ և ապագայի բիզնեսե դասախոսության ընթացքում ընկերության ղեկավարը պատմել է այն մասին, թե ինչպես պետք է բիզնեսները հարմարվեն ժամանակակից աշխարհին և ինչպիսի փոփոխությունների ենթարկվեն զարգանալու համար։ Ներկաների հետ Անդրեյ Պյատախինը կիսվել է իր ղեկավարած ընկերության փորձով, ինչպես նաև աշխարհի առաջատար ընկերությունների՝Amazon-ի, Facebook-ի, Uber-ի և այլն, որոնց ղեկավարների հետ հանդիպումներ է ունեցել վերջերս։
«Այսօր աշխարհը փոփոխվում է շատ արագ և մենք հայտնվել ենք լրիվ նոր՝ թվային իրականության մեջ։ Դա սկզբունքորեն փոխում է աշխատանքային պայմաններն ու զարգացման նախադրյալները։ Աշխատանքի կազմակերպման հին մոդելները էլ չեն աշխատում, և մենք էլ որպես հեռահաղորդակցության և ՏՏ ոլորտում աշխատող ընկերություն պարտավոր ենք շարժվել թվայնացման ճանապարհովե, - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Նշենք, որ «Մերգելյան ակումբե նախագիծը 2015 թ.-ից իրականացվում է «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդե (NTEF) բարեգործական հիմնադրամի կողմից: Ծրագրի նպատակն է կրթել և աջակցել նորարարական ստարտափ գաղափարներ ունեցող երիտասարդներին՝ զինելով նրանց բիզնես սկսելու և զարգացնելու համար անհրաժեշտ գիտելիքներով ու հմտություններով։
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |