Արմինֆո. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին։
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Չինաստանի միջև տրանսպորտի, կապի, ճանապարհաշինության և հեռահաղորդակցության ոլորտներում համագործակցության ընդլայնման ուղղություններն ու հնարավորությունները։
Կողմերը կարծիքներ փոխանակեցին Չինաստանի համար պետական կարևորություն ներկայացնող Մետաքսի ճանապարհի վերականգնման վերաբերյալ։ Անդրադարձ եղավ նաև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ներդրումային ծրագրի Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի հատվածներում չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության կողմից իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներին։
Դեսպանը պատրաստակամություն հայտնեց աջակցել երկու երկրների միջև հնարավոր ծրագրերի իրականացման գործընթացներին:
RUB | 4.27 | 0.00 |
USD | 394.71 | -0.97 |
EUR | 427.55 | -1.96 |
GBP | 498.56 | -2.21 |
CAD | 290.38 | -1.33 |
JPY | 26.11 | -0.04 |
CNY | 54.62 | -0.20 |
CHF | 435.85 | -3.60 |