Արմինֆո. Արագածոտնի մարզի Թալին քաղաքում նոյեմբերի 7-ին գործարկվել է Հայաստանում ամենամեծ`1 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանը: Ծրագիրն իրականացվել է շնորհիվ մի խումբ ներդրողների (Էդուարդ Մարության Արայիկ Կարապետյան, Զավեն Սարգսյան և Հայկ Չոբանյան), իսկ ծրագրի համաֆինանսավորվումն իրականացվել է գերմանական KfW բանկի, հայ-գերմանական հիմնադրամի «Աջակցություն վերականգնվող էներգետիկային» ծրագրի շրջանակներում, «Կոնվերս բանկ» ՓԲԸ միջոցով: «5-6 տարի անց, գործող սակագների պահպանմանբ պայմաններում, արևային էլեկտրակայանների ընդհանուր արտադրողականությունը երկրում կհասնի տարեկան 1 ՀՎտ-ի», - լրագրողներին ասել է կայանի կապալառու «Արփի սոլար» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Չոբանյանը:
Ըստ Չոբանյանի, նույնիսկ ամպամած օրերին կայանն արտադրում է նախատեսված հզորությունների 25%-ը:: Նա նշել է, որ Հայաստանի բնական և կլիմայական պայմանների առավելություններն ակնհայտ են: Արևային էլեկտրակայանը կբարձրացնի երկրի էներգետիկ անվտանգությունը, նվազեցնելով կախվածությունն ածխաջրածնային հումքից: Կայանի շահագործումը Հայաստանին թույլ կտա հրաժարվել տարեկան 25 հազար ծառի հատումից:
Ծրագրի ընդհանուր ներդրումների ծավալը կազմել է 1 մլն դոլար: Էլեկտրակայանն ընդգրկում է 1800 քառակուսի մետր տարածք, իսկ անվանական հզորությունը հասնում է 1 ՄՎտ-ի, ինչը բավարար է 400 ընտանիքներին էլեկտրաէներգիա տրամադրելու համար: Սա, իր հերթին, թույլ կտա բավարարել Թալինի բնակչության գրեթե կեսին: Պարկը բաղկացած է 3700 պոլիկրիստալներով արեգակնային մարտկոցներից, որոնք արևի էներգիան կվերածեն էլեկտրաէներգիայի: Դրանից հետո այն անցնում է 14 ինվերտորներով, որոնք այն վերածում են փոփոխական հոսանքի: Տրանսֆորմատորային ենթակայանի օգնությամբ լարումը բերվում է էլեկտրաէներգիայի փոխանցման համար անհրաժեշտ մակարդակին: Ինչպես ընդգծել է Հայկ Չոբանյանը, ծրագիրն իրականացվել է շատ կարճ ժամկետում`մինչև մեկ ամիս, մեկնարկը տրվել է հոկտեմբերի 18-ին, իսկ ինժեներական աշխատանքներ իրականացնելու համար պահանջվել է 20 օր:
Ըստ տնօրենի, Հայաստանի արևային էներգիայիներդրումային ներուժը բավականին մեծ է, ներկայիս սակագների պահպանման դեպքում (ներկայումս բարձր լարման ցանցի համար այն կազմում է 51 դրամ): Դրան շնորհիվ, ինչպես նշել է նա, շուտով կհայտարարվի նոր էլեկտրակայանների մեկնարկի մասին`1 ՄՎտ հզորոթւյամբ: Բացի այդ, առաջիկայում նախատեսվում է ամենամեծ նախագծի իրականացումը Գեղարքունիքի մարզի 55 ՄՎտ հզորոթյամբ «Մասրիկ» արևային էլեկտրակայանում: «Արփի Սոլարr» ընկերությունն արդեն հայտարարել է Սևանի ավազանում նմանատիպ կայանի կառուցմանն իր մասնակցության մասին:
Ըստ ՀՀ կառավարության կողմից հաստատված ներդրումային ծրագրի, Հայաստանում նախատեսվում է կառուցել 6 արևային կայան, մինչև 110 ՄՎտ ընդհանուր հզորությամբ: Առաջին փուլում ընտրվել է «Մասրիկ» համայնքի մոտակայքում, որտեղ կկառուցվի 55 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայան: Ծրագրի ընդհանուր արժեքը կկազմի 129 միլիոն դոլար: 2 կայանների համար իսպանական «Արիես ինժեներիա» ընկերությունն արդեն ներկայացրել է տեխնիկա-տնտեսական հիմնավորումները: Դրանք վերաբերում են Գեղարքունիքի մարզի «Մասրիկ» և Արագածոտնի մարզի «Դաշտադեմ» տարածքներին, իոկ մյուս չորսի վերաբերյալ հետազոտական աշխատանքները շարունակվում են: Մրցույթի հիմնական պայմաններից մեկը կլինի ներդրողների առաջարկած սակագինը: Առավելությունը կստանա այն ընկերությունը, որն առաջարկի նվազագույն սակագին: Այլընտրանքային էներգիայի զարգացման համար Կլիմայի ներդրումային հիմնադրամը Հայաստանին տրամադրել է 28 մլն դոլար, որից 2 մլն դոլար`դրամաշնորհ և 26 մլն դոլար` վարկ: Վարկի պայմանները մեղմ են `0.25% տարեկան, մարման ժամկետը` 40 տարի և առաջին 20 տարիների ընթացքում վճարումների արտոնյալ ժամկետով: