Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է «Դվինե հյուրանոցային համալիրի շինհրապարակ: Նշենք, որ ՀՀ կառավարությունը 2016 թ. մայիսի 5-ին կայացած նիստում հավանություն էր տվել «Դվինե հյուրանոցային համալիրի վերակառուցման ներդրումային ծրագրին:
Վարչապետ Կարապետյանը շրջել է շինհրապարակի տարածքում, ծանոթացել շինարարության և, մասնավորապես, երկաթբետոնե աշխատանքների ընթացքին: Կառավարության ղեկավարին մանրամասներ են ներկայացվել հյուրանոցային համալիրի կառուցվածքի և հետագա քայլերի վերաբերյալ: Նշվել է, որ վերակառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2018 թ. սեպտեմբերի 1-ը:
«Դվինե հյուրանոցային համալիրի վերակառուցման ներդրումային ծրագիրն իրականացնում են «Սի-Սի-Ջի Կովկասյան կոմունիկացիոն խումբե ընկերությունը և «Դավիթ Բեկ Էնթերթեյնմենթսե ՍՊԸ-ն: Ծրագրի համաձայն՝ «Դվինիե վերակառուցումն իրականացվելու է «լյուքսե դասի հինգաստղանի հյուրանոցների միջազգային չափանիշներին համապատասխան: Արդյունքում ստեղծվելու է հյուրանոցային համալիր, որը կլինի Երևանում նման դասի միակ կառույցը՝ 55000 քառ. մետր ընդհանուր մակերեսով: Ներդրումների ընդհանուր ծավալը կազմելու է շուրջ 42 մլրդ ՀՀ դրամ, նախատեսվում է առնվազն 400 աշխատատեղի ստեղծում: Ընդհանուր համալիրը կվերանվանվի և հանդես կգա նոր՝ «Դավիթ Բեկե բրենդով: Հյուրանոցի հիմնական մրցակցային առավելությունը լինելու են կենտրոնական տեղակայվածությունը, մեծ հողային մակերեսը, ստանդարտ սենյակների ընդհանուր մակերեսի ավելի մեծ չափսը, ժամանակակից և բացառիկ հյուրանոցային ենթակառուցվածքը: Նոր շենքում նախատեսվում է ունենալ մոտավորապես 200 հյուրանոցային համար: Համալիրը ներառելու է նաև բազմաթիվ ենթակառուցվածքներ և կառույցներ, այդ թվում նաև՝ առանձին «Բնակելի բազմաֆունկցիոնալ համալիրե («Apartments Plazaե)՝ բազմահարկ մասնաշենք, որում կլինեն առնվազն 60 «լյուքսե դասի բնակարաններ: Կառուցվելու են նաև ստորգետնյա և վերգետնյա կայանատեղիներ:
Ինչպես ավելի վաղ հայտնել է ԱրմԻնֆո-ն, 2003 թվականին հյուրանոցը 3 մլն դոլարով վաճառվեց «Կովկասյան կոմունիկացիոն խումբե ընկերությանը: Գնորդը խոստացավ 5 տարիների ընթացքում կառուցել 5-աստղանոց հյուրանոց, իսկ ներդրումների գումարը պետք է կազմեր 10 մլն դոլար: Սակայն, «Դվինե հյուրանոցի արդիականացման ժամկետները մի քանի անգամ երկարաձգվեցին, այդ թվում`մինչև 2016 թվականը: Ընդ որում, նոր պայմանագրով ներդրումների գումարն ամրագրված էր` 13.6 մլն դոլար: Ըստ ՀՀ Իրավաբանական անձանց պետռեգիստրի տվյալների, «Կովկասյան կոմունիկացիոն խումբե ընկերությունը գրանցվել է 2002 թվականի հունվարի 14-ին: Հիմնադիրնեն են`Հռիփսիմե Թովմասյանը և Զուրաբ Չիգոգիձեն: