Արմինֆո. «Armenian Card» և ռուսական «Միր» ազգային վճարային համակարգերը հաջողությամբ ավարտել են «ԱրՔա» և «Միր» վճարային քարտերի փոխադարձ ընդունման պիլոտային ծրագիրը և ձեռնամուխ են եղել դրանց սպասարկմանը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է «Armenian Card» վճարային համակարգի տնօրեն Իշխան Մխիթարյանը, բոլոր աշխատանքներն իրականացվել են ճանապարհային քարտեզով սահմանված ժամկետներում, որը վճարային երկու համակարգերի կողմից ստորագրվել էր 2016 թվականի նոյեմբերին, Երևանում: «Ներկայումս արդեն կարելի է ասել, որ նախագիծը կայացել է և «Միր» քարտերով գործարքները Հայաստանի տարածքում արդեն իրականություն է:
Նշենք, որ Ռուսաստանում «Միր» ազգային վճարային համակարգի քարտերի վրա են զանգվածաբար տեղափոխում բյուջետային ոլորտի աշխատակիցներին, իսկ դեպի Հայաստան ռուսաստանյան զբոսաշրջիկների հոսքի զգալի աճը հիանալի հիմքեր ստեղծեց այդ համատեղ ծրագրի մեկնարկի համար: «Մենք չէինք սպասում, որ «Միր» քարտերով առաջին իրական գործարքները կսկսվեն հուլիսին, պիլոտային նախագծի ավարտից անմիջապես հետո: Այժմ դրանց թիվը դանդաղ, բայց հաստատուն տեմպերով աճում է», - ասել է Արմենիան Քարդ-ի ղեկավարը: Ընդ որում, «Միր» քարտերով գործարքներ կատարվում են ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում:
Ըստ մասնագետի, ԱրՔա բանկային քարտերը նույնպես հաջողությամբ փորձարկվել են Ռուսաստանում, բայց այնտեղ կսպասարկվեն միայն չիպային ԱրՔա քարտերը: «Ռուսաստանում ժապավենային տեխնոլոգիաների հիման վրա գործող ԱրՔա քարտերը չեն գործի՝անվտանգության նկատառումներով», - ասել է Մխիթարյանը: Նա նշել է, որ միջհամակարգային փոխգործակցության նախագիծը բավական լուրջ էր ու ոչ այնքան հեշտ: Իրականացվել են ոչ միայն հսկայական տեխնիկական, այլ նաև կարգավորող համաձայնագրերի, միջհամակարգային պայմանագրերի, ստանդարտների, կանոնների և պահանջների մշակման համատեղ և հսկայական աշխատանքներ: Ըստ մասնագետի, երկու համակարգերի «համակցման» աշխատանքներում Արմենիան Քարտն իր գործն արդեն ավարտել է, այժմ բանկերի հերթն է, համապատասխան քարտային պրոդուկտների մշակման և մարկետինգի անցկացման առումով:
Մխիթարյանը համաձայն է, որ Հայաստանի և Ռուսաստանի ազգային քարտերի փոխադարձ ընդունումը կարող է զգալիորեն ընդլայնել քարտային բիզնեսի հատվածը, որն ուղղված է գործընթացի հեշտացմանը և մասնավոր դրամական փոխանցումների մատչելիության բարձրացմանը շուկայում, «2 քարտ մեկ հաշիվ» սկզբունքով: Ավելին, Ռուսաստանում ԱրՔա քարտերը կարող են օգտագործվել նաև հաշիվների համալրման հնարավորությամբ, հատկապես նրանց համար, ովքեր ժամանակավորապես աշխատում են Ռուսաստանում, չունենալով ռուսաստանյան բանկային ծառայություններից օգտվելու հնարավորության: Կարևոր տարր է նաև դրամ / ռուբլի փոխարկելիության բացակայությունը, որը հիմնված է ԱՄՆ դոլարի նկատմամբ ունեցած հարաբերության վրա, ինչը բնորոշ է մյուս վճարային համակարգերի քարտերով հաշվարկներին:
Հիշեցնենք, որ Հայաստանում ԱրՔա համակարգը սպասարկող ողջ ենթակառուցվածքը, բացառությամբ սեփական պրոցեսինգային կենտրոններ ունեցող բանկերի, ներկայումս սպասարկում են «Միր» քարտերը: 3 բանկ արդեն պաշտոնապես հայտարարել են ԱրԿա չիպայինհ քարտերի թողարկման մեկնարկի մասին, որոնք կարող են օգտագործվել նաև Ռուսաստանում: Դրանք են՝Արդշինբանկը, Ամերիաբանկը, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը: «Արմենիան Քարդ» ՓԲԸ և «Միր» (ռուսաստանյան վճարային համակարգի օպերատոր) համակարգերի միջև համագործակցության հուշագիրն ստորագրվել է 2016 թվականի հունիսի 3-ին: 2017 թվականի հուլիսի 7-ին ՀՀ ԿԲ «Միր» համակարգն ընդգրկեց գործող վճարահաշվարկային համակարգերի ռեգիստրում և «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ին թույլ տվեց մասնակցել «Միր» համակարգին: Ըստ «Ռոսսիյսկայա գազետա» թերթի տվյալների, այս տարվա ամռան ամիսներին «Միր» քարտերի թողարկումն աճեց ավելի քան երկու անգամ սեպտեմբերի սկզբին հասելով 17.6 միլիոնի: «Միր» քարտերը ներկայումս թողարկում են 134 ռուսական բանկեր և սպասարկում 370 բանկեր: