Արմինֆո. Հայ-իրանական «Նանո գիտություն և տեխնոլոգիաներ» ֆորումի առաջարկած լուծումները կարող են հետագայում կիրառվել բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ զբաղվող ընկերություններում: Այս մասին սեպտեմբերի 22-ին հայտարարել է Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, համաժողովի բացման արարողության ընթացքում, որը կտևի երկու օր:
Նախարարը նշել է, որ վերջերս այցելել է Արաս ազատ տնտեսական գոտի, որտեղ համոզվել է, որ բարեկամական Իրանը ձեռք է բերել լուրջ հաջողություններ: Ըստ նրա, այս պայմաններում հայկական բիզնեսի համար բացվում են այդ ներուժի օգտագործման լավ պայմաններ և հնարավորություններ:
Իր հերթին Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Քազեմ Սադաջադին նշել է, որ ժողովուրդներն ամեն օր ավելի լավ ծանոթանում միմյանց, ինչպես նաև երկու երկրների հնարավորություններին: «Հայտնի իրանցի գիտնականները լուրջ արդյունքներ են արձանագրել նանոտեխնոլոգիայի ոլորտում, և մենք հուսով ենք, որ հայկական կողմը կկարողանա ավելի լավ օգտագործել այդ հնարավորությունները և հասնել լավ արդյունքների», - ասաց Սաջաջադին:
Իրանում նանոտեխնոլոգիաների զարգացման գլխավոր վարչության պետ Սայիդ Սարկարը հավելել է, որ երկու երկրների միջև այս ոլորտում փոխգործակցությունը խոստանում է լինել շատ լուրջ և խորը:
Հարկ է նշել, որ վաղը տեխնոլոգիաների ոլորտում զբաղվող ընկերությունները կներկայացնեն իրենց արտադրանքը, առևտրային փորձը, ինչպես նաև հայ և իրանական ընկերությունների միջև քննարկումները`հետագա համագործակցության հնարավորությունների վերաբերյալ:
Համաժողովը կազմակերպել է ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, Իրանի Նանոտեխնոլոգիաների խորհրդի հետ համատեղ, Գերմանիայի միջազգային համագործակցության միության (GIZ) աջակցությամբ SMEDA ծրագրի շրջանակներում`Եվրամիության համաֆինանսավորմամբ:
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |