Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են Եվրոպական միության «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգ»-ից (GSP+) օգտվելու նպատակով Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման ընթացքին առնչվող հարցեր:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարին զեկուցվել է ըստ ոլորտների կատարված աշխատանքների, միջանկյալ արդյունքների և հետագա քայլերի մասին: Վարչապետ Կարապետյանը մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատուներին՝ համակարգված կերպով աշխատանքները շարունակելու և սահմանված ժամկետներում դրանք ավարտին հասցնելու վերաբերյալ:
Նշենք, 2009 թվականի հունվարի 1-ից Հայաստանը ներառված է Եվրամիությունից GSP+ ռեժիմ ստացած երկրների ցուցակում: 2006-2008 թթ. Հայաստանն օգտվել է ԵՄ ընդհանուր արտոնությունների համընդհանուր համակարգից, որն արտոնյալ մուտք է տրամադրել ԵՄ շուկաներ` 3300 ապրանքների զրոյական մաքսատուրքի տեսքով, և նվազեցրել է այլ 3900 անվանման ապրանքների սակագները:
2008 թվականի դեկտեմբերի 9-ին Եվրահանձնաժողովը ըդնունել է բանաձև, որի համաձայն, Հայաստանին շնորհվել է հատուկ խթան (GSP+1) կայուն զարգացման և արդյունավետության համար GSP կարգավորման 2009-2011թթ. նախագծի շրջանակում, որը երկարաձգվել է և գործում է առ այսօր: Դա Հայաստանին թույլ է տալիս ԵՄ արտահանել 7200 անվանման ապրանքներ` առանց որևէ մաքսատուրքի: Այդ ընդլայնված առավելությունները GSP կարգավորման ժամկետում պահպանելու համար Հայաստանը պետք է իրականացնի կայուն զարգացման և պատշաճ կառավարման բնագավառի 27 հիմնական միջազգային կոնվենցիաների դրույթները:
RUB | 4.27 | 0.00 |
USD | 394.46 | -0.25 |
EUR | 425.62 | -1.93 |
GBP | 497.65 | -0.91 |
CAD | 290.11 | -0.27 |
JPY | 26.06 | -0.05 |
CNY | 54.57 | -0.05 |
CHF | 435.72 | -0.13 |