Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը, ընդլայնելով հեռահար բանկային ծառայությունների շրջանակը, գործարկել է բանկային սպասարկման Բջջային բանկ և նորացված Ինտերնետ բանկ համակարգերը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, Բջջային բանկ՝ անվճար բջջային հավելված, որն ապահովում է ֆիզիկական անձ հաճախորդների մշտական հասանելիությունը բանկային ծառայություններին ցանկացած Android կամ iOs բջջային սարքերից, Ինտերնետ բանկ արդիականացված ծառայություն ապահովելով նաև և ստացիոնար համակարգիչներից:
ՎՏԲ-Հայաստան Բանկի Բջջային և Ինտերնետ բանկ ծառայությունները հաճախորդներին հնարավորություն են ընձեռում ֆինանսական գործարքներ կատարել ցանկացած պահի, ցանկացած հարմար վայրից, համակարգչի կամ ինտերնետին միացված այլ բջջային սարքի միջոցով և 24/7 ռեժիմով: Դա պարզ, արագ և հուսալի լուծում է ժամանակի տնտեսման առումով: Գործարքները կատարվում են մի քանի քլիկով և պաշտպանված են մեկանգամյա SMS-գաղտնաբառերով։
Բջջային և ինտերնետ բանկինգի համակարգի միջոցով հնարավոր է`կատարել կոմունալ վճարումներ (բջջային ծառայությունների դիմաց կարելի է վճարել ժամանակակից տարբերակով՝ ընտրելով հեռախոսահամարը հեռախոսի կոնտակների ցանկից), փոխանցել դրամական միջոցները Բանկի ներսում (հաճախորդի հաշիվների միջև և Բանկի այլ հաճախորդին) և տեղական այլ Բանկերի հաշիվներին, կատարել վարկերի մարում և ավանդների համալրում, դրամական փոխանցումների համակարգերով կատարվող փոխանցումներն ստանալ անմիջապես քարտերին/հաշիվներին, պատվիրել հետադարձ զանգ Բանկից, ուղարկել քարտի/վարկի բացման հայտ, ստեղծել և օգտագործել վճարումների շաբլոններ, հետևել եկամուտներին և ծախսերին` ըստ կատեգորիաների:
Բջջային հավելվածը թույլ է տալիս նաև Բանկից տեղեկատվություն ստանալ մոտակա մասնաճյուղերի, բանկոմատների վերաբերյալ, հետևել փոխարժեքին, ստանալ Տեղեկատվական կենտրոնի աշխատակցի խորհրդատվությունը:
Բջջային բանկինգ ծառայությանը միանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով մոտենալ համապատասխան մասնաճյուղ և ակտիվացնել ծառայությունը, ընդ որում, միանվագ այցով, ունենալով կամ բացելով գործող բանկային, քարտային, ավանդային, վարկային հաշիվ, ինչպես նաև ունենալ Android 4.1-ից և iOS 8.0-ից և բարձր
բջջային սարք: Անհրաժեշտ է Play market/AppStore-ից Բջջային սարքի վրա բեռնել Բջջային բանկինգ հավելվածը և ինքնուրույն իրականացնել գրանցման պրոցեսը:
ՎՏԲ-Հայաստան Բանկի հեռահար բանկային սպասարկման համակարգի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am պաշտոնական կայքում, կամ զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով։
Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի 67 մասնաճյուղ՝ իր ներկայությունն ապահովելով ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում: