Արմինֆո. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հրավերով Հայաստանում է Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը։ Նախարարն ընդունել է գործընկերոջը՝ քննարկելու երկու երկրների միջև համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում։ Ավետիս Կիտանյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և նշել, որ հանդիպումը լավ առիթ է զբոսաշրջության ոլորտի զարգացման և առաջմղման փորձով փոխանակվելու համար։
Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը նշել է, որ բավականին մեծ հետաքրքրություն կա Հայաստանի հանդեպ լիբանանցի զբոասշրջիկների կողմից, և Հայաստանը առկա է գրեթե բոլոր լիբանանյան տուրօպերատորների զբոասշրջային փաթեթներում։ «Երկու ժողովուրդները իրար լավ ճանաչում են, և ոչ մի խոչընդոտ չկա զարգացնելու, մեծացնելու զբոսաշրջային այցելությունների թիվը գրագետ աշխատանքի արդյունքումե:
Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանի խոսքով՝ 2017թ.-ին լիբանանցի զբոսաշրջիկների թվի աճ է գրանցվել նոր ավիաչվերթի մեկնարկից հետո՝ շուրջ 58%, որը սակայն թվային առումով դեռ չի բավարարում։
Ավետիս Կիտանյանը և Սուրեն Կարայանը քննարկել են նաև Երևան-Բեյրութ ավիափոխադրումներին առնչվող հարցեր։
Սուրեն Կարայանը հետաքրքրվել է լիբանանցի զբոսաշրջիկների նախընտրություններով և հետաքրքրություններով՝ ճշգրտելու թիրախային միջոցառումների անցկացումը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են են կրոնական զբոսաշրջությամբ լիբանանցի զբոսաշրջիկներին ներգրավելու հեռանկարներին:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը քննարկել են Հայաստանի և Լիբանանի միջև զբոսաշրջության զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացումը՝ մարքեթինգային մի շարք միջոցառումներ մասնավոր հատվածի համար, փոխայցելությունների կազմակերպում, լրագրողական այցեր, road-show-ներ և այլն։ Նախարարների հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Սուրեն Կարայանի առաջիկա այցը Լիբանան։
RUB | 4.19 | 0.00 |
USD | 394.07 | -1.03 |
EUR | 420.75 | 0.36 |
GBP | 491.72 | -0.42 |
CAD | 286.47 | 0.33 |
JPY | 25.52 | -0.03 |
CNY | 54.44 | -0.14 |
CHF | 433.66 | 0.15 |