Արմինֆո. ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը սեպտեմբերի 15-17-ն ընկած ժամանակահատվածում գտնվելու է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Համբուրգ քաղաքում: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՔԱԳՎ մամուլի ծառայությունից, Համբուրգում Սերգեյ Ավետիսյանը հանդիպելու և քննարկումներ է անցկացնելու Lufthansa ավիաընկերության տնօրինության հետ:
Ավելի վաղ հաղորդվել րէ, որ Lufthansa ավիաընկերությունը շահագրգռված է նաև ցերեկային ժամերին դեպի Հայաստան թռիչքներ իրականացնելու հնարավորության քննարկմամբ: Մայիսի 30-ին «Լյուֆհանզա գրուպ՚ ընկերության ղեկավարության հետ հանդիպման ժամանակ Սերգեյ Ավետիսյանը ներկայացրել էր ավիաընկերությունների համար գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ Հայաստանում իրագործված և իրագործվող ծրագրերը, նշելով Հայստանի և ԵՄ միջև օդային փոխադրումների շուրջ համաձայնագրի կարևորությունը, որը կազդի նաև հայկական շուկայում վաղուց գործող «Լյուֆթհանզա գրուպ՚, «Ավստրիական ավիաուղիներ՚ և «Բրասելս էըրլայնս՚ ավիաընկերությունների դեպի Հայաստան թռիչքների ծրագրի ընդլայնման վրա: Գերմանական կողմը, իր հերթին, նշել էր, որ կուսումնասիրի հայկական շուկան` ավելի լայն գործունեություն իրականացնելու համար:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |