Արմինֆո. Հայաստանում մանրածախ առևտրի ծավալներն աճել են 6.4%, ապահովելով հարկային մուտքերի 35% աճ, ինչը Պետական եկամուտների կոմիտեի աշխատանքի արդյուքն է, ուղղված ստվերային բիզնեսի վերացմանը: Այս մասին սեպտեմբերի 13 հայտարարել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) ղեկավար Վարդան Հարությունյանը ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Հուսեյն Սմիեյի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում:
Մասնավորապես, Վ. Հարությունյանը նշել է, որ հարկային մուտքերի ավելացումը պայմանավորված է ստուգումների 48% նվազումով և առաջին կիսամյակեւմ 22 մլրդ դրամ գերավճարի վերադարձով: Խոսելով հարկային մուտքերի աճն ապահովող գործոնների մասին, նա ուշադրություն հրավիրեց համակարգում կատարված կառուցվածքային փոփոխություններին և մոնիտորինգի կենտրոնի ստեղծմանը: «Ցուցանիշների արձանագրված աճը պայմանավորված է բացատրական աշխատանքների իրականացումով, բիզնեսի հետ գործընկերային հարաբերությունների հաստատման միջոցով, լայնածավալ ստուգումների փոխարեն», - ասել է նա:
Միևնույն ժամանակ, Վ. Հարությունյանը հավաստիացրել է, որ ՊԵԿ-ը բյուջեին կապահովի 1,135 մլրդ դրամի հարկային մուտքեր, նշելով ՀՆԱ-ի աճի վրա ՊԵԿ աշխատանքների արդյունքների ազդեցությունը, կապված ստվերային տնտեսության դեմ պայքարի հետ:
ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Հուսեյն Սմիեին շնորհավորել է ՀՀ ՊԵԿ ղեկավարին ձեռք բերված արդյունքների կապակցությամբ, հաջողություններ մաղթելով այդ ծրագրերի իրականացման գործում, ինչպես նաև պատրաստակամություն հայտնելով համագործակցել այդ հարցում:
RUB | 4.19 | -0.01 |
USD | 395.10 | -0.14 |
EUR | 420.39 | 0.41 |
GBP | 492.14 | 0.22 |
CAD | 286.14 | -0.33 |
JPY | 25.55 | -0.01 |
CNY | 54.58 | -0.02 |
CHF | 433.51 | 0.65 |