Չորեքշաբթի, 28 Հունիսի 2017 13:12
Էմմանուիլ Մկրտչյան

SolarOn ընկերությունը կդառնա Հայաստանի արևային էներգետիկայի զարգացման կատալիզատորը

SolarOn ընկերությունը կդառնա Հայաստանի արևային էներգետիկայի զարգացման կատալիզատորը

Արմինֆո. Հունիսի 29-ին Հայաստանում կբացվի արևային վահանակներ արտադրոս առաջին ձեռնարկությունը, SolarOn անվանումով: Այդ կապակցությամբ ԱրմԻնֆո գործակալության հարցին սիրով համաձայնվել է պատասխանել SolarOn ընկերության հիմնադիր Արթուր Ալավերդյանը:

Պրն.Ալավերդյան, ի՞նչ է իրենից ներկայացնում SolarOn արտադրական ձեռնարկությունը:

Եթե կարճ – դա արտադրա-սպասարկման ընկերություն է, որն արտադրում է արևային վահանակներ և մատուցում արևային կայանների տեղադրման ծառայություններ: Եթե բացենք փակագծերը, ապա կարելի է նշել, որ SolarOn-ը, որպես երկրում արևային վահանակներ առաջին արտադրող, կարող է դառնալ Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման կատալիզոտորը: Մենք ստանձնել ենք շատ բարդ առաքելություն`մի կողմից ուզում ենք բարձրացնել պոտենցիալ սպառողների իրազեկվածությունը և զարգացնել այլընտրանքային էներգետիկայի նկատմամբ պահանջարկը, իսկ մյուս կողմից`ճանապարհ հարթել հաջորդ ներդրողների համար: Ըստ էության, մենք միսիոներներ ենք, նոր տեխնոլոգիաների փրովայդերներ:

Մինչև վերջերս արևային էներգետիկան մեզ մոտ հանդիսանում էր ներմուծողների բացառիկ արտոնությունը, որոնք հիմնականում արևային պանելներ էին ներմուծում Չինաստանից: Այժմ, ի դեմս ձեր ընկերության, հայտնվեց «հայրենական արտադրողը», ներդրող, որը որոշեց ներդրում կատարել այդ արտադրությունում: Եթե ձեր խնդիրը նոր տեխնոլոգիաների ներդրումն է, մասնավորապես, արևային էներգետիկայի զարգացումը, ապա ինչո՞ւ չգնացիք ավելի հեշտ ու պակաս ռիսկային ճանապարհով, այսինքն, սարքավորումների ներմուծման ճանապարհով:

Երբ մենք խոսում ենք նոր ինդուստրիայի զարգացման, նոր պրոդուկտի պահանջարկի մասին, ընդ որում, սպառողից «երկարատև» ներդրումներ պահանջող պրոդուկտի, մենք չենք կարող շրջանցել երաշխիքները: Եկեք հիշենք, որ արևային կայանն էժան չէ, ներդրված գումարի վերադարձը տեղի է ունենում ոչ թե մեկ օրում, այլ 5-7 տարում: Ընդ որում, կա ևս մեկ երկար ժամկետ, 30 տարվա շահագործման ժամկետը, ինչն իր հերթին ենթադրում է երկարատև երաշխիքային և հետ-երաշխիքային սպասարկում: Հետևաբար, այս ամենը հաճախորդներին ապահովելու համար հարկավոր է առնվազն գոյություն ունենալ այդ ժամանանակաշրջանի ընթացքում:

Իմ կարծիքով, միայն ներդրում կատարած արտադրողը կարող է ռիկսի դիրքերից հավասար խոսել գնորդի հետ: Ավելին, արտադրությունում կատարված ներդրումների փաստը, որոնք մեր պարագայում կազմել են 2 մլն.դոլար, արդեն գնորդներին երաշխավորում է լրջություն, ինչպես նա հուսալիություն և առաջարկվող լուծումների երկարաժամկետություն: Ես տեսնում եմ, որ այդ մոտեցումն ավելի քան արդարացված է: Մեզ վստահում են, մեզ այցելում են, և մեզ նախընտրում են բոլոր նրանք, ովքեր նույնպես մտադիր են երկար աշխատել Հայաստանում:

Բացի հնչեցված գործոններից կան մի շարք լուրջ առավելություններ, որոնք տալիս է միայն արտադրությունը: Հնչեցնեմ ամենագլխավորը, դա որակի երաշխիքն է, քանի որ արտադրությունում օգտագործվում են սարքավորումներ, որոնք թույլ են տալիս արևային կայանների քառակի թեստավորում:

Ինչպիսի՞ տեսք ունի ընկերության «արտադրական» շղթան: Զբաղվո՞ւմ եք արդյոք արևային վահանակների տեղադրմամբ,, թե՞ սահմանափակվում եք միայն արտադրությունով: Ինչո՞վ է սկսվում և ավարտվում պատվիրատուի աշխատանքը, ո՞ր փուլում է դրվում վերջակետը:

Առաջինը, ովքեր շփվում են պոտենցիալ հաճախորդների հետ, մեր տեխնիկական խորհրդատուներն են: Բոլոր հարցերը բացատրում են նրանք: Այնուհետև հայտը գնում է դիզայնի բաժին, որտեղ մշակվում են կայանների տարբերակները, հաշվի առնելով  հիմնական պարամետրերը, դրանք են`սպառվող էներգիայի ծավալը, տեղադրման համար առկա տարածքը, հաշվի են առնվում նաև նախագծային պահանջները: Այս ամենը տրամադրվում է անվճար, և պատվիրատուի հետ վերջնական տարբերակի հաստատումից հետո հաշվարկվում է վերջնական գինը, կնքվում է պայմանագիրը և հայտն ուղարկվում է արտադրության: Անհրաժեշտ վահանակների և սարքավորումների արտադրությունից հետո պատվերով սկսվում են զբաղվել տեղադրողները: Իսկ հետո տեղադրված արևային կայանը փոխանցվում է սպասարկման բաժին, որը վերահսկում է վիճակը և աշխատանքը:

Ներկայումս փորձարկում ենք SolarOn-ի բջջային հավելվածը կայանների սեփականատերերի համար, ինչը նրանց թույլ կտա ստանալ էներգիայի սպառման մասին վիճակագրություն: Տարբերակները կլինեն շատ, բայց մանրամասները մենք կբացահայտենք, երբ ամեն ինչ սկսի գործել աշխատանքային ռեժիմով: Իսկ մինչ այդ, ամփոփելով պատասխանը, ձեր խոսքերով պատասխանեմ, որ հաճախորդների հետ աշխատանքում մենք վերջակետ չենք դնում, ընդհանրապես: Մենք համագործակցում ենք արևային կայանի սպասարկման բոլոր փուլերում: Եվ ժամանակի ընթացքում մտադիր ենք  ընդլայնել երաշխիքային և հետ-երաշխիքային ծառայությունները:

Ո՞րն է ձեր ռազմավարությունը կորպորատիվ և մասնավոր հաճախորդների նկատմամբ:

Եթե խոսքը գնում է առաջնահերթությունների մասին, ապա վերապահումով ասեմ, որ դա չենք տարբերակում: Մեզ համար հավասարապես կարևոր է աշխատել բիզնեսի և մասնավոր հատվածի հետ: Մենք հավասարապես ուշադրություն դարձնում խոշոր և փոքր պատվերներին:

Արդյո՞ք նախատեսում եք աշխատել բանկերի հետ, սպառողներին լիզինգային և վարկային ծառայություններ տրամադրելու առնչոթյամբ:

Այո, մենք բանեկրի հետ համատեղ մշակում ենք մի շարք առաջարկություններ, թե բիզնեսի, և թե անհատների համար: Ավելին, մի քանի միջազգային հիմնադրամներ, որոնք շահագրգռված են այլընտրանքային էներգետիկայի զարգացման ոլորտում, արտոնյալ վարկային գծեր են տրամադրել բանկերին, ինչն իջեցրել է վարկավորման տոկոսադրույքները: Այսինքն, այսօր բոլոր ցանկացողները, կայաներ ձեռք բերելու համար, կարող են օգտվել լիզինգային առաջարկից, ցածր տոկոսադրույքներով և մինչև 7 տարի մարման ժամկետով:

Պրն. Ալավերդյան, ավելի վաղ Դուք հայտարարել էիք, որ չեք պատրաստվում մնալ միայն հայկական շուկայում և մտադիր եք կարգավորել նաև արտահանումը: Ո՞ր երկրների հետ եք պատրաստվում սկսել արտահանման էպոպեյան, և, ընդհանրապես, ինչպե՞ս եք գնահատում հայկական ապրանքանիշի ներուժը միջազգային շուկայում:

Մի քանի ամսից կավարտենք եվրոպական վկայականի ստացման գործընթացը և կարող ենք դուրս գալ հարևան երկրների շուկաներ, մասնավորապես, Վրաստան, իսկ ավելի հեռավոր ժամկետներում – կարգավորել արտահանումը դեպի Եվրոպա և Մերձավոր Արևելք: Հայկական արևային վահանակների ներուժը, ասեմ առանց կեղծ համեստության, հսկայական է: Արդեն հայտեր ենք ստանում մի շարք եվրոպական, աֆրիկյան և մերձավորարևելյան երկրներից:

Ի՞նչ ծրագրեր ունի ընկերության երկարաժամկետ հեռանկարում: Ինչպե՞ս եք տեսնում ընկերության և այս ինդուստրիայի զարգացումը: Ինչ դերակատարներ և ծառայություններ կհայտնվեն, որպեսզի ոլորտը կարողանա լիարժեք գործել և զարգանալ:

Ես ընկերության հետագա զարգացումը տեսնում եմ հետազոտական ​​կենտրոն բացելու մեջ, որտեղ մեր մասնագետներն արտասահմանյան գործընկերների հետ միասին աշխատելու են նոր լուծումների ուղղությամբ, զարգացնելով հաջորդ սերունդների արևային վահանակները: Ոլորտի զարգացման առումով ունենք մեծ պլաններ ու ակնկալիքներ: Ես վստահ եմ, որ շուտով կհայտնվեն ընկերություններ, որոնք ներգրավված կլինեն, օրինակ, ալյումինե շրջանակների, ինվերտորների և այլ պահեստամասերի արտադրության ցիկլում, ինչպես նաև ընկերություններ, որոնք շահագրգռված կլինեն հետ-արտադրական ցիկլում, օրինակ, տեղադրողներ: Բացի այդ, մենք առաջատար տեխնիկական բուհերի հետ սկսել ենք մշակել ինժեներների, արևային էներգիայի ոլորտի մասնագետների վերապատրաստման նոր դասընթացներ: Հուսով եմ, որ պետությունը նույնպես հետևողականորեն կմասնակի նոր տեխնոլոգիաների ներդրման և զարգացման գործընթացին, համարելով այն հայրենական տնտեսության զարգացման գերակա ուղղություններից մեկը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Apple Pay-Ը հասանելի է Արմսվիսբանկի հաճախորդների համարApple Pay-Ը հասանելի է Արմսվիսբանկի հաճախորդների համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համարՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Թույլատրվել է Հայաստանի 4 ձեռնարկությունների կաթնամթերքի մատակարարումը ռուսական շուկաԹույլատրվել է Հայաստանի 4 ձեռնարկությունների կաթնամթերքի մատակարարումը ռուսական շուկա
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կբացվի ինկուբացիոն ծրագրերի իրականացման լաբորատորիաԳյումրու տեխնոլոգիական կենտրոնում կբացվի ինկուբացիոն ծրագրերի իրականացման լաբորատորիա
Էկոնոմիկայի նախարարը ճապոնական կողմին առաջարկել է ընդլայնել համագործակցությունը գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներումԷկոնոմիկայի նախարարը ճապոնական կողմին առաջարկել է ընդլայնել համագործակցությունը գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում
Վասիլիս Մարագոսը հավաստիացրել է. կներդրվեն բոլոր ջանքերը ԵՄ-ի կողմից Հայկական ԱԷԿ-ին հետագա աջակցության համարՎասիլիս Մարագոսը հավաստիացրել է. կներդրվեն բոլոր ջանքերը ԵՄ-ի կողմից Հայկական ԱԷԿ-ին հետագա աջակցության համար
Հայաստանը կուսումնասիրի Լիտվայի փորձը էներգետիկայի ոլորտումՀայաստանը կուսումնասիրի Լիտվայի փորձը էներգետիկայի ոլորտում
Հայաստանի բանկերի շահույթը 2024թ. 1-ին եռամսյակում ավելացել է տարեկան 18,8%-ով՝ վարկային պորտֆելի համանման աճի հաշվինՀայաստանի բանկերի շահույթը 2024թ. 1-ին եռամսյակում ավելացել է տարեկան 18,8%-ով՝ վարկային պորտֆելի համանման աճի հաշվին
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom ArmeniaԲնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մի շարք կարևոր հանդիպումներ է անցկացրել ՎաշինգտոնումՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մի շարք կարևոր հանդիպումներ է անցկացրել Վաշինգտոնում
Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման կանոնավոր գործընթաց. օրենքի նախագիծՀայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման կանոնավոր գործընթաց. օրենքի նախագիծ
Գոհար Բարսեղյան. եվրասիական ինտեգրման նշանակալի ձեռքբերումներից մեկը ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմն էԳոհար Բարսեղյան. եվրասիական ինտեգրման նշանակալի ձեռքբերումներից մեկը ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմն է
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՄինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
ՀԱՀ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ ադամանդագործության եւ ոսկեգործության ոլորտումՀԱՀ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ ադամանդագործության եւ ոսկեգործության ոլորտում
Հայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման հնարավորություններըՀայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման հնարավորությունները
Երևանը փորձում է անգլոսաքսոնական շեֆերին ցույց տալ Իրանի հետ տնտեսական համագործակցությունն էապես կրճատելու իր պատրաստակամությունը. ՔաղաքագետԵրևանը փորձում է անգլոսաքսոնական շեֆերին ցույց տալ Իրանի հետ տնտեսական համագործակցությունն էապես կրճատելու իր պատրաստակամությունը. Քաղաքագետ
KfW-ն պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը նոր նախագծերի իրականացման գործումKfW-ն պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը նոր նախագծերի իրականացման գործում
Ռուստամ Բադասյան. հարկ վճարելը քաղաքացու մի գրպանից մյուսը գումարի տեղափոխությունն է՝ դրանից բխող բազմաթիվ դրական ազդեցություններովՌուստամ Բադասյան. հարկ վճարելը քաղաքացու մի գրպանից մյուսը գումարի տեղափոխությունն է՝ դրանից բխող բազմաթիվ դրական ազդեցություններով
Հայաստամում քննարկվել են գերմանական Fichtner էներգետիկ ընկերության հետ համագործակցության հնարավորություններըՀայաստամում քննարկվել են գերմանական Fichtner էներգետիկ ընկերության հետ համագործակցության հնարավորությունները
Պատգամավոր. Հայաստանը և ՉԺՀ-ը կարող են շատ ավելի մեծ արդյունքի հասնել տնտեսական համագործակցության և քաղաքական երկխոսության ոլորտումՊատգամավոր. Հայաստանը և ՉԺՀ-ը կարող են շատ ավելի մեծ արդյունքի հասնել տնտեսական համագործակցության և քաղաքական երկխոսության ոլորտում
Հայաստանում կարևորում են ամերիկյան կապիտալի մասնակցությունը հանքարդյունաբերության ճյուղումՀայաստանում կարևորում են ամերիկյան կապիտալի մասնակցությունը հանքարդյունաբերության ճյուղում
"Նաիրի Ինշուրանս" ապահովագրական ընկերությունը հանդես է եկել "ԷՖԵՍ" ԱԸ անհիմն ինքնագովազդի դեմ
Փորձագետ. Երբ վստահություն չկա մասնավոր և պետական հատվածների միջև, ցավոք, ճիշտ լուծումների մասին խոսելու հարկ էլ չկաՓորձագետ. Երբ վստահություն չկա մասնավոր և պետական հատվածների միջև, ցավոք, ճիշտ լուծումների մասին խոսելու հարկ էլ չկա
Հայաստանում ներդրվում են գազավորված և չգազավորված ջրերի դրոշմավորման նոր կանոններՀայաստանում ներդրվում են գազավորված և չգազավորված ջրերի դրոշմավորման նոր կանոններ
Արսեն Բազիկյան. Հայաստանի գյուղատնտեսությունը փոխակերպվում է ագրոբիզնեսիԱրսեն Բազիկյան. Հայաստանի գյուղատնտեսությունը փոխակերպվում է ագրոբիզնեսի
Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին 33 մլն եվրո կհատկացնի բռնի տեղահանված արցախցիների խնդիրների լուծման համարԵվրոպական հանձնաժողովը Հայաստանին 33 մլն եվրո կհատկացնի բռնի տեղահանված արցախցիների խնդիրների լուծման համար
Շուտով e-CMR-ը հասանելի կդառնա հայ վարորդների համար՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելիսՇուտով e-CMR-ը հասանելի կդառնա հայ վարորդների համար՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելիս
Հայաստանի իշխանությունները փոփոխություններ են կատարում Կապսի ջրամբարի կառուցման նախագծի ֆինանսավորման մեջՀայաստանի իշխանությունները փոփոխություններ են կատարում Կապսի ջրամբարի կառուցման նախագծի ֆինանսավորման մեջ
Երևանն ու Էր Ռիադը պատրաստակամություն են հայտնել մշակել տնտեսական հարաբերությունների զարգացման Երևանն ու Էր Ռիադը պատրաստակամություն են հայտնել մշակել տնտեսական հարաբերությունների զարգացման "ճանապարհային քարտեզ"
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկերՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Փոխվարչապետն ու Փոխվարչապետն ու "Վեոլիա" ընկերության փոխնախագահը քննարկել են Հայաստանի սպառողների ջրամատակարարման հետ կապված խնդիրները
Ատոմ Մարգարյան. Անհրաժեշտ է պատասխանատվության ինստիտուտի ինստիտուցիոնալացումԱտոմ Մարգարյան. Անհրաժեշտ է պատասխանատվության ինստիտուտի ինստիտուցիոնալացում
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման հերթական փորձըՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման հերթական փորձը
ԵՏՀ Կոլեգիան որոշում է կայացրել թանկարժեք մետաղների առանձին կատեգորիաների ներմուծումն ու արտահանումն ազատականացնելու մասինԵՏՀ Կոլեգիան որոշում է կայացրել թանկարժեք մետաղների առանձին կատեգորիաների ներմուծումն ու արտահանումն ազատականացնելու մասին
Երկրաշարժերն ու երաշտը կարող են էական ազդեցություն ունենալ Հայաստանի պարտքային կայունության վրա. ԿԶԵՀ վերլուծաբաններԵրկրաշարժերն ու երաշտը կարող են էական ազդեցություն ունենալ Հայաստանի պարտքային կայունության վրա. ԿԶԵՀ վերլուծաբաններ
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխումԿոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
ԱՄՆ ՄԶԳ-ը պատմել է, թե որքան միջոցներ կուղղղվեն Հայաստանին աջակցությանը՝ Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքումԱՄՆ ՄԶԳ-ը պատմել է, թե որքան միջոցներ կուղղղվեն Հայաստանին աջակցությանը՝ Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքում
Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրությունՀայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն
Դեսպան. Հաղորդակցությունների ոլորտում փոխգործակցությունը հայ-իրանական համագործակցության առանցքային ուղղություններից մեկն էԴեսպան. Հաղորդակցությունների ոլորտում փոխգործակցությունը հայ-իրանական համագործակցության առանցքային ուղղություններից մեկն է
Նախաքննությունն ընկերությանը հարկադրել է պետբյուջե վճարել 850 մլն դրամի թաքցված հարկերՆախաքննությունն ընկերությանը հարկադրել է պետբյուջե վճարել 850 մլն դրամի թաքցված հարկեր
ԿԶԵՀ վերլուծաբանները գնահատել են տարերային աղետների հնարավոր ազդեցությունը Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պարտքային կայունության վրաԿԶԵՀ վերլուծաբանները գնահատել են տարերային աղետների հնարավոր ազդեցությունը Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պարտքային կայունության վրա
Նախարար. Հայաստանի ՌԱՀ պատվերները մինչեւ տարեվերջ կհասնեն 191 մլրդ դրամիՆախարար. Հայաստանի ՌԱՀ պատվերները մինչեւ տարեվերջ կհասնեն 191 մլրդ դրամի
Հայաստանը դիտարկում է Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական կցորդի գրասենյակ բացելու հնարավորությունըՀայաստանը դիտարկում է Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական կցորդի գրասենյակ բացելու հնարավորությունը
Հայաստանը խաղողագործության և գինեգործության բնագավառի խնդիրներն ու ձեռքբերումները ներկայացրել է OIV-ի շրջանակներումՀայաստանը խաղողագործության և գինեգործության բնագավառի խնդիրներն ու ձեռքբերումները ներկայացրել է OIV-ի շրջանակներում
ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29ին կամփոփի իր գործունեության 9 ամիսըԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը
Աստանան Երևանին առաջարկել է մի շարք համատեղ ներդրումային նախագծեր իրականացնելԱստանան Երևանին առաջարկել է մի շարք համատեղ ներդրումային նախագծեր իրականացնել
Հայաստանի և Ղազախստանի միջև առկա է դեռևս չիրացված տնտեսական ներուժ. ՓաշինյանՀայաստանի և Ղազախստանի միջև առկա է դեռևս չիրացված տնտեսական ներուժ. Փաշինյան
Հայաստանն ու ԵՄ-ը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանն ու ԵՄ-ը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Transavia ավիաընկերությունը գործարկել է Լիոն-Երևան-Լիոն երթուղով չվերթերըTransavia ավիաընկերությունը գործարկել է Լիոն-Երևան-Լիոն երթուղով չվերթերը
Նիկոլ Փաշինյան. ԵԱՏՄ-ը և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետՆիկոլ Փաշինյան. ԵԱՏՄ-ը և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետ
Հայաստանն ու Ավստրալիան մտադիր են ամրապնդել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀայաստանն ու Ավստրալիան մտադիր են ամրապնդել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում
ՀԲ. Հարավային Կովկասում Հայաստանն առաջատար է ՀՆԱ-ի կանխատեսվող աճովՀԲ. Հարավային Կովկասում Հայաստանն առաջատար է ՀՆԱ-ի կանխատեսվող աճով
Երևանում բացվել է Leasing EXPO 2024 մասնագիտացված ցուցահանդեսըԵրևանում բացվել է Leasing EXPO 2024 մասնագիտացված ցուցահանդեսը
Արարատբանկը մտադիր է 2024 թվականի արդյունքներով կրկնապատկել լիզինգային պորտֆելըԱրարատբանկը մտադիր է 2024 թվականի արդյունքներով կրկնապատկել լիզինգային պորտֆելը
Հայ ոսկերիչների համար կհեշտացնեն մուտքը ԵԱՏՄ շուկաներՀայ ոսկերիչների համար կհեշտացնեն մուտքը ԵԱՏՄ շուկաներ
Իրան-Հայաստան գազատարի առավել արդյունավետ օգտագործման համար ստեղծված Իրան-Հայաստան գազատարի առավել արդյունավետ օգտագործման համար ստեղծված "Էներգաիմպեքսը" կլուծարվի
Հայաստանի և Ղազախստանի ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ իրականացնող փոխադրողներին կազատեն ճանապարհային և բնապահպանական գանձումներից՝ փոխադարձ հիմունքովՀայաստանի և Ղազախստանի ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ իրականացնող փոխադրողներին կազատեն ճանապարհային և բնապահպանական գանձումներից՝ փոխադարձ հիմունքով
Էկոնոմիկայի նախարարությունն Էկոնոմիկայի նախարարությունն "Արմենալ" գործարանի հետ համատեղ մշակում է ձեռնարկության արտադրանքի իրացման շուկաների դիվերսիֆիկացման սխեմաներ
Հայտարարությունն այն մասին, թե ՏՏ մասնագետները զանգվածաբար հեռանում են Հայաստանից, իրականության հետ որևէ աղերս չունի. ՀՀ վարչապետՀայտարարությունն այն մասին, թե ՏՏ մասնագետները զանգվածաբար հեռանում են Հայաստանից, իրականության հետ որևէ աղերս չունի. ՀՀ վարչապետ
ՀԲ-ը բարելավել է 2024 թվականին Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը՝  նախկին 4,7%-ից մինչեւ 5,5%ՀԲ-ը բարելավել է 2024 թվականին Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը՝  նախկին 4,7%-ից մինչեւ 5,5%
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
23.04.2024
RUB4.18-0.02
USD390.04-1.40
EUR415.63-1.21
GBP481.74-0.75
CAD284.60-0.69
JPY25.20-0.09
CNY53.82-0.22
CHF427.68-1.72