Հինգշաբթի, 11 Մայիսի 2017 17:39
Կարինա Մելիքյան

Վահան Ավետիսյան. Նպատակին հասնելու համար անհրաժեշտ է հստակեցնել շեշտադրումները

Վահան Ավետիսյան. Նպատակին հասնելու համար անհրաժեշտ է հստակեցնել շեշտադրումները

ԱրմինֆոԱրմԻնֆո. Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանի հարցազրույցն ԱրմԻնֆո լրատվական գործակալությանը

Ինչպե՞ս եք գնահատում բոնուս-մալուս համակարգի արդյունավետությունը

Խոսելով արդյունավետության մասին, նկատի ունենք հավասարակշռվածությունը, այսինքն, որքան հավաքվում է մալուսներով, այնքան էլ վճարվում է բոնուսներով: Ինչ վերաբերվում է նոր համակարգին, այսինքն, անցմանը՝ վարորդներից - ավտոմեքենաների սեփականատերերին, կարծում եմ, որ ապահովագրության պայմանագիր կնքելիս և ապահովագրական պատահարի դեպքում իրականացվող գործառնությունների զգալի մասը նվազել է, ինչպես նաև հաջողվել է զսպել խարդախությունների հետ կապված ռիսկերի մեծ մասը:

Ինչպե՞ս եք գնահատում վնասների կարգավորման արդյունավետությունը եվրոպրոտոկոլներով: Որո՞նք են առավելությունները և ի՞նչ թերություններ են բացահայտվել այդ նորարարության ներդրման և գործունեության ընթացքում:

Համատեղ հայտարարագրերի ներդրումն անհրաժեշտ քայլ էր և ստացվեց արդյունավետ: Այսօր ապահովագրական պատահարների 50-60%-ը, որոնք մեկ ամսում կազմում են մոտ 1500-2500 պատահար, գրանցվում են այդ համակարգով, և հաճախորդները կարճ ժամանակահատվածում ստանում են հատուցումը՝միջին հաշվով 7 օրում: Անգամ լինում են դեպքեր, երբ փոխհատուցման շեմն աննշան չափերով գերազանցում է 100 հազար դրամի սահմանաչափը, օրինակ, 10-12 հազար դրամով, բայց հաճախորդներն ընտրում են այդ պարզեցված մեխանիզմը և ստանում 100 հազար դրամի փոխհատուցումը:

Մի՞թե ամեն ինչ ընթանում է առանց պրոբլեմների:

Հիմնական պրոբլեմն առայժմ վարորդների ցածր իրազեկվածությունն է: Մասնավորապես, այսօր պատահարների մասնակիցների մոտ 40-50% մոտ բացակայում են հայտարարագրերը, և նրանք նախկին ձևով շարունակում են դիմել իրենց ապահովագրական ընկերություններին: Բայց մենք գտանք նաև այդ հարցի լուծումը, պայմանավորվեցինք ապահովագրական ընկերությունների և Ճանապարհային ոստիկանության հետ, որպեսզի նման դեպքերում վարորդներին տրամադրեն հայտարարագրեր:

Իսկ ինչպե՞ս եք պայքարում վարորդների «ճարպկությունների» դեմ, որոնք փորձում են տվյալ ՃՏՊ արդյունքում ստացված վնասներին ավելացնել նաև նախկինում պատճառված վնասները:

Դա բացահայտվում է փորձագիտության ընթացքում, որը միմյանցից և հստակ տարանջատում է հին ու նոր վնասները: Բացի այդ, ընթացիկ տարի մտադիր ենք գործարկել ԱՊՊԱ գծով միասնական էլեկտրոնային հարթակ, որտեղ կգրանցվեն նաև բոլոր ապահովագրական պատահարները և ՃՏՊ արդյունքում ստացված վնասները, ինչը թույլ կտա վերահսկել և բացառել խարդախության դրսևորումները: Խարդախության մի քանի դեպք սեպտեմբերից մինչ օրս արդեն արձանագրել ենք, բայց տվյալ պահին դրանք չեն անցնում 20-30-ից: Մենք դրանք վերլուծել ենք, մի քանիսի մասով դիմել ենք դատախազություն և դատարան, հեղինակները ենթարկվել են քրեական պատասխանատվության: Նման դեպքերի մասին մենք տեղեկությունները ենք հրապարակում մեր կայքում: Հասկանալի է, այդ տեսակի վարորդները երբեք չեն վերանա, բայց, հավաստիացնում եմ, որ դա կառավարվող գործընթաց է: Ինչ տեսանկյունի՞ց: Առաջին հերթին, խարդախության մակարդակը սահմանելու համար ունենք բավականաչափ գործիքներ, իսկ երկրորդը, նման վարորդների նկատմամբ կարող ենք կիրառել կոշտ մալուսներ: Այսօր վարորդների շրջանում խարդախությունը, ինքնուրույն հայտարարագրման դեպքում, ըստ մեր փորձագիտական գնահատականների, կազմում է մոտ 1-2%:

ՃՏՊ ինքնուրույն հայտարարագրումը որքանո՞վ կրճատեց խցանումները ճանապարհներին:  

Այո, ՃՏՊ ինքնուրույն հայտարարագրումը կտրուկ կրճատեց խցանումները ճանապարհներին, քանի որ 3 անգամ կրճատվեց ճանապարհային պատահարների գրանցման ժամանակը, քանի որ թեթև վթարների դեպքում ճանապարհն ազատվում է առավելագույնը`10-20 րոպեում, իսկ ծանր պատահարների դեպքում`մոտ 35-45 րոպեում: Նախկինում, մինչև ինքնուրույն հայտարագրման մեխանիզմի ներդրումը, նույնիսկ թեթև պատահարների դեպքում ճանապարհը փակվում էր 40 րոպեից մինչև 1 ժամով, իսկ ծանր վթարների դեպքում`1.5-2.5 ժամով, մինչև ապահովագրողի ժամանումը, որն էլ իր հերթին, անհրաժեշտության դեպքում, կանչում էր նաև ճանապարհային ոստիկանությանը: Բայց մենք չենք պատրաստվում կանգ առնել ձեռք բերվածի վրա և, ընթանալով ժամանակի ոգով, Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ մտադիր ենք պատահարների գրանցման բջջային հավելվածի միջոցով ավտոմատացնել ՃՏՊ-ների հայտարարագրման գործընթացը, ինչպես նաև ընդունել այլ ավտոմատացված լուծումներ: Հնարավոր է, որ այդ դեպքում թեթև վթարների գրանցումը կհասցնենք կատարել 5-7 րոպեի, իսկ ծանր պատահարներինը` միջին հաշվով 15-25 րոպեի ընթացքում:

Այդ դեպքում ինչո՞ւ սկզբից չնախատեսեցիք հայտարարագրման ավտոմատացված տարբերակը:

Ասեմ այսպես, այս փոփոխությունները բնորոշ են զարգացման տվյալ փուլին: Սկզբում, երբ ներդրվում էր ԱՊՊԱ-ն, գլխավոր խնդիրը համակարգի ֆինանսական կայացումն էր, ինչպես նաև աճի ապահովումը: Այսօր համակարգը կայուն է, ապահովագրական ընկերությունները վճարունակ են, սակագները ճիշտ են հաշվարկված, հատուցումների ծավալները գտնվում են կանխատեսված միջակայքում, բայց կան նաև անհարմարություններ, օրինակ, ՃՏՊ վեճերը ստվերից դուրս բերվեցին և բարդացրեցին կողմերի հարաբերությունները: Հետևաբար, մեր հիմնական նպատակը ԱՊՊԱ-ի 2-րդ փուլի բարեփոխումն է, մասնավորապես, հարմարավետության և սպասարկման որակի բարձրացումը շուկայի բոլոր մասնակիցների`վարորդների և սպառողների համար:

Ինչո՞ւ ընտրեցիք ԱՊՊԱ գծով ուղիղ հատուցումների տարբերակը, այլ ոչ թե հատուցման բնական ձևը, ինչպես, օրինակ, Ռուսաստանում է: Ինչո՞ւմ է կայանում մեր մեխանիզմի առավելությունը:

Հատուցման բնական եղանակը ենթադրում է փոխհատուցում ավտոմեքենայի վերանորոգումով, այսինքն, վարորդն առաջարկվող ավտոսերվիսներից ընտրում է մեկը, որից հետո հատուցումը կատարվում է ուղղակի, անկանխիկ եղանակով, շրջանցելով վարորդին: Ես անձամբ այդ եղանակը համարում եմ սխալ: Իսկ մեր ուղիղ հատուցումը վարորդին չի պարտադրում, թե որտեղ պետք է վերանորոգի ավտոմեքենան, քանի որ ապահովագրական ընկերությունն առաջարկում է երկու տարբերակ`կամ տրվում է  հատուցման գումարը, և վարորդն ինքն է որոշում ինչ անել, կամ էլ առաջարկվում է առնվազն երեք ավտոսերվիս, որոնցից մեկում կարելի է վերանորոգել ավտոմեքենան: Այդ դեպքում նույնպես միջոցներն ուղղակի փոխանցվում ավտոսերվիսին: Վարորդների հիմնական մասն առայժմ հատուցումը նախընտրում են ստանալ դրամական տեսքով և ինքնուրույն կազմակերպել իր մեքենայի վերանորոգումը: Զարգացման այս փուլում հատուցումների մեր մոտեցումը մենք համարում ենք ճիշտ, իսկ հետագայում կտեսնենք, կգործենք, ելնելով զարգացման մոդելի փոփոխություններից:   

Կարելի՞ է արդյոք ուղղիղ հատուցման ներդրումը, որի մեխանիզմը նախատեսում է ռեգրեսի իրավունք, դիտարկել որպես անցում ԱՊՊԱ և ԿԱՍԿՈ ապահովագրությանը՝ մեկ միասնական փաթեթով, որտեղ, բնականաբար, կգերիշխի ԱՊՊԱ-ն:

Ավտոապահովագրողների բյուրոն իրավասու չէ միավորել ԱՊՊԱ և ԿԱՍԿՈ տեսակները, բայց կարող է ստեղծել այդ պրոդուկտների միավորման և մեկ փաթեթով վաճառելու նախադրյալներ: Վերցնենք այդ նույն ուղիղ հատուցման մեխանիզմը, որն սկզբունքայնորեն ուղղված է նրան, որպեսզի ապահովագրական ընկերությունն ստեղծի այդ պրոդուկտների վաճառքի կոմբինացիա, հետագայում անցնելով ԱՊՊԱ և ԿԱՍԿՈ լիակատար ապահովագրությանը: Մենք ստեղծել ենք այնպիսի նախադրյալ, որպեսզի ապահովագրական ընկերությունն արագ և որակով սպասարկի իր հաճախորդներին, ինչպես նաև իր աշխատանքը կազմակերպի այնքան ճիշտ, որպեսզի հաճախորդն ստիպված չլինի կրկնակի անգամ հաճախել ապահովագրողին: Մենք 2017 թվականի ապրիլի 1-ից կանոնների մեր նոր փաթեթով և ուղիղ հատուցումների համակարգի ներդրումով յուրաքանչյուր ապահովագրողի համար ստեղծել ենք անհրաժեշտ նախադրյալներ, խթանիչներ և ավելի որակյալ սպասարկման հնարավորություններ: Այժմ ապահովագրական ընկերություններն պետք է դրան վարժվեն և ավտոմատացնեն իրենց ներքին գործընթացները, հետևողականորեն ապահովելով որակյալ աճ:

Որո՞նք էին ԱՊՊԱ գծով ուղիղ հատուցումների համակարգի ներդրման նախադրյալները: Ինչպե՞ս դա անդրադարձավ շուկայի վրա

Ուղիղ հատուցումների համակարգի ներդրումով մենք վերականգնեցինք ամենագլխավորը`մրցակցությունն ապահովագրական հատուցումների շուկայում, ինչպես նաև հաճախորդին որակով սպասարկելու ցանկությունը: Օրինակ, ԱՊՊԱ ներդրման առաջին 3 տարիներին, 2011-2013 թվականներին, միջին վնասաբերությունը 55%-ից հասավ 77%-ի, քանի որ ապահովագրական ընկերությունները խիստ մրցակում էին հատուցումների գծով, բայց հետո այդ ցանկությունն սկսեց սպառվել, արդյունքում, 2015 թվականին վնասաբերությունն իջավ մինչև 53%, աննշան չափերով բարձրանալով 2016 թվականին`մինչև 55%: Դրա համար խթան հանդիսացան հստակ և էական փոփոխություններն ԱՊՊԱ գործընթացներում 2016 թվականին: Ավելին, 2017 թվականի ապրիլից սկսեց գործել ուղիղ հատուցումների համակարգը, որն ապահովագրական ընկերությունների  ուշադրությունը կենտրոնացրեց իրենց հաճախորդների վրա, հաճախորդին «կապելով» ապահովագրական ընկերությանը: Արդեն հունվարին վնասաբերությունը կազմեց 72%, այդ մակարդակում պահպանվելով նաև փետրվարին: Բայց 2017 թվականին, իմ կանխատեսումներով, վնասաբերությունը կամփոփենք 65-70% միջակայքում:

Այլ խոսքով, ես կառանձնացնեի ուղիղ հատուցման համակարգի ներդրման երեք հիմնական նախադրյալները: Առաջին հերթին, դա առողջ մրցակցության խթանիչների վերականգնումն է, երկրորդը, սպասարկման որակի բարձրացման անհրաժեշտությունը, իսկ երրորդը, համապատասխան մեխանիզմի ստեղծումը, որպեսզի ԱՊՊԱ գնելիս յուրաքանչյուր հաճախորդ գործ ունենա մեկ ապահովագրական ընկերության հետ, իսկ ընկերությունը կենտրոնանա մեկ հաճախորդի վրա:

Ապահովագրական շուկայի հետ կապված ի՞նչ օրենսդրական փոփոխություններ տեղի ունեցան 2016 թվականին: Ինչպիսի՞ փոփոխություններ եղան 2017-ին և ի՞նչ է նախատեսվում 2018 թվականին:

2016 թվականին կատարվեցին մի շարք օրենսդրական փոփոխություններ: Փոխվեց էլեկտրոնային ծանուցումների համակարգը, ՃՏՊ ինքնուրույն հայտարարագրմամբ հատուցման շեմը 50 հազարից բարձրացվեց մինչև 100 հազար դրամ, պարզեցվեց համատեղ հայտարարագրի հայկական տարբերակը, ստանդարտացվեց փորձագիտության գործընթացը, ներդրվեց բոնուս-մալուս նոր և պարզեցված համակարգը, պարզեցվեց պայմանագրերի կնքման գործընթացը և ստեղծվեցին վկայագրերի առցանց վաճառքի համար անհրաժեշտ նախադրյալներ (այժմ ավարտում ենք տեխնիկական կողմը), բարձրացվեց նաև մեկ ապահովագրական պատահարով կատարվող հատուցման չափը (1.8-3.3 մլն.-ից մինչև 18-33 մլն.դրամ), ինչպես նաև 2-3 անգամ կրճատվեց հատուցման իրականացման ժամկետը, ներդրվեցին նաև տիպային փաստաթղթեր, որպեսզի ապահովագրական ընկերությունները հաճախորդների հետ «շփվեն» ըստ միասնական ստանդարտների: 

2017 թվականի հիմնական օրենսդրական փոփոխությունը ես կանվանեի ուղիղ հատուցումների համակարգի ներդրումն ապիլից, ինչպես նաև ապահովագրական ընկերությունների միջև փոխադարձ հաշվարկների համապատասխան մեխանիզմի ներդրումը: Դրանով մենք ավարտեցինք ԱՊՊԱ-ի վերակառուցման այս փուլի համար նախատեսված հիմնական փոփոխությունները: Առաջիկա տարում նախատեսում ենք ևս երեք հիմնական խնդիրներ՝ շարունակել Green Card համակարգին միանալու գործընթացը (այն սկսել ենք 2016-ին) և կազմակերպել անհրաժեշտ բոլոր օրենսդրական փոփոխությունները, ներդնել վնասի գնահատման և մեղավոր կողմից որոշման ստանդարտ մեթոդաբանությունը և ավտոմատ ծրագրերը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում կատարելագործել բոնուս-մալուս համակարգը:

Ի՞նչ եք կարծում, 6 ապահովագրական ընկերությունները Հայաստանի շուկայի համար բավական են:

Կարծում եմ, որ մեր ծավալների համար բավական է 5-10 ընկերությունների առկայությունը: Մեր կամավոր ապահովագրության տեսակների աճի տեմպերը բավարար չեն և, հնարավոր է, որ պատճառը կայանում է նաև իմ կողմից ԱՊՊԱ գծով թվարկված խթանիչներում, մասնավորապես, նկատի ունեմ մինչև վերջերս կոմբինացված պրոդուկտների վաճառքի բացակայությունը: Չէ որ շուկայի 2/3-ն ընդգկում է ԱՊՊԱ-ն, իսկ դա պակաս խթան չէ փոխկապակցված ապահովագրական պրոդուկտների զարգացման առումով:

Բայց ԱՊՊԱ-ի դոմիանտը կպահպանվի՞, թե սպասվում են այլ կանխատեսումներ

Կարծում եմ, որ պարտադիր բժշկական ապահովագրության փուլային ներդրման դեպքում, որը վերջին ժամանակներս հաճախ է քննարկվում կառավարությունում, շուկայի ծավալները կաճեն, և ԱՊՊԱ-ի գերիշխող դիրքը կնվազի: Որքան քիչ լինի ԱՊՊԱ մասնաբաժինը շուկայում, այնքան որակով կաշխատի համակարգը: Այսօր արդեն ես  որակական տեղաշարժեր եմ նկատում ապահովագրական ընկերությունների ճահախորդային կողմնորոշումներում, նրանք ցանկանում են ընդլայնել կոմբինացված պրոդուկտների շարքը, իսկ դա նշանակում է, որ մեր քայլերը կհասնեն նպատակին:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՄինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
ՀԱՀ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ ադամանդագործության եւ ոսկեգործության ոլորտումՀԱՀ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ ադամանդագործության եւ ոսկեգործության ոլորտում
Հայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման հնարավորություններըՀայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման հնարավորությունները
Երևանը փորձում է անգլոսաքսոնական շեֆերին ցույց տալ Իրանի հետ տնտեսական համագործակցությունն էապես կրճատելու իր պատրաստակամությունը. ՔաղաքագետԵրևանը փորձում է անգլոսաքսոնական շեֆերին ցույց տալ Իրանի հետ տնտեսական համագործակցությունն էապես կրճատելու իր պատրաստակամությունը. Քաղաքագետ
KfW-ն պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը նոր նախագծերի իրականացման գործումKfW-ն պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը նոր նախագծերի իրականացման գործում
Ռուստամ Բադասյան. հարկ վճարելը քաղաքացու մի գրպանից մյուսը գումարի տեղափոխությունն է՝ դրանից բխող բազմաթիվ դրական ազդեցություններովՌուստամ Բադասյան. հարկ վճարելը քաղաքացու մի գրպանից մյուսը գումարի տեղափոխությունն է՝ դրանից բխող բազմաթիվ դրական ազդեցություններով
Հայաստամում քննարկվել են գերմանական Fichtner էներգետիկ ընկերության հետ համագործակցության հնարավորություններըՀայաստամում քննարկվել են գերմանական Fichtner էներգետիկ ընկերության հետ համագործակցության հնարավորությունները
Պատգամավոր. Հայաստանը և ՉԺՀ-ը կարող են շատ ավելի մեծ արդյունքի հասնել տնտեսական համագործակցության և քաղաքական երկխոսության ոլորտումՊատգամավոր. Հայաստանը և ՉԺՀ-ը կարող են շատ ավելի մեծ արդյունքի հասնել տնտեսական համագործակցության և քաղաքական երկխոսության ոլորտում
Հայաստանում կարևորում են ամերիկյան կապիտալի մասնակցությունը հանքարդյունաբերության ճյուղումՀայաստանում կարևորում են ամերիկյան կապիտալի մասնակցությունը հանքարդյունաբերության ճյուղում
"Նաիրի Ինշուրանս" ապահովագրական ընկերությունը հանդես է եկել "ԷՖԵՍ" ԱԸ անհիմն ինքնագովազդի դեմ
Փորձագետ. Երբ վստահություն չկա մասնավոր և պետական հատվածների միջև, ցավոք, ճիշտ լուծումների մասին խոսելու հարկ էլ չկաՓորձագետ. Երբ վստահություն չկա մասնավոր և պետական հատվածների միջև, ցավոք, ճիշտ լուծումների մասին խոսելու հարկ էլ չկա
Հայաստանում ներդրվում են գազավորված և չգազավորված ջրերի դրոշմավորման նոր կանոններՀայաստանում ներդրվում են գազավորված և չգազավորված ջրերի դրոշմավորման նոր կանոններ
Արսեն Բազիկյան. Հայաստանի գյուղատնտեսությունը փոխակերպվում է ագրոբիզնեսիԱրսեն Բազիկյան. Հայաստանի գյուղատնտեսությունը փոխակերպվում է ագրոբիզնեսի
Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին 33 մլն եվրո կհատկացնի բռնի տեղահանված արցախցիների խնդիրների լուծման համարԵվրոպական հանձնաժողովը Հայաստանին 33 մլն եվրո կհատկացնի բռնի տեղահանված արցախցիների խնդիրների լուծման համար
Շուտով e-CMR-ը հասանելի կդառնա հայ վարորդների համար՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելիսՇուտով e-CMR-ը հասանելի կդառնա հայ վարորդների համար՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելիս
Հայաստանի իշխանությունները փոփոխություններ են կատարում Կապսի ջրամբարի կառուցման նախագծի ֆինանսավորման մեջՀայաստանի իշխանությունները փոփոխություններ են կատարում Կապսի ջրամբարի կառուցման նախագծի ֆինանսավորման մեջ
Երևանն ու Էր Ռիադը պատրաստակամություն են հայտնել մշակել տնտեսական հարաբերությունների զարգացման Երևանն ու Էր Ռիադը պատրաստակամություն են հայտնել մշակել տնտեսական հարաբերությունների զարգացման "ճանապարհային քարտեզ"
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկերՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Փոխվարչապետն ու Փոխվարչապետն ու "Վեոլիա" ընկերության փոխնախագահը քննարկել են Հայաստանի սպառողների ջրամատակարարման հետ կապված խնդիրները
Ատոմ Մարգարյան. Անհրաժեշտ է պատասխանատվության ինստիտուտի ինստիտուցիոնալացումԱտոմ Մարգարյան. Անհրաժեշտ է պատասխանատվության ինստիտուտի ինստիտուցիոնալացում
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման հերթական փորձըՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման հերթական փորձը
ԵՏՀ Կոլեգիան որոշում է կայացրել թանկարժեք մետաղների առանձին կատեգորիաների ներմուծումն ու արտահանումն ազատականացնելու մասինԵՏՀ Կոլեգիան որոշում է կայացրել թանկարժեք մետաղների առանձին կատեգորիաների ներմուծումն ու արտահանումն ազատականացնելու մասին
Երկրաշարժերն ու երաշտը կարող են էական ազդեցություն ունենալ Հայաստանի պարտքային կայունության վրա. ԿԶԵՀ վերլուծաբաններԵրկրաշարժերն ու երաշտը կարող են էական ազդեցություն ունենալ Հայաստանի պարտքային կայունության վրա. ԿԶԵՀ վերլուծաբաններ
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխումԿոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
ԱՄՆ ՄԶԳ-ը պատմել է, թե որքան միջոցներ կուղղղվեն Հայաստանին աջակցությանը՝ Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքումԱՄՆ ՄԶԳ-ը պատմել է, թե որքան միջոցներ կուղղղվեն Հայաստանին աջակցությանը՝ Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքում
Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրությունՀայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն
Դեսպան. Հաղորդակցությունների ոլորտում փոխգործակցությունը հայ-իրանական համագործակցության առանցքային ուղղություններից մեկն էԴեսպան. Հաղորդակցությունների ոլորտում փոխգործակցությունը հայ-իրանական համագործակցության առանցքային ուղղություններից մեկն է
Նախաքննությունն ընկերությանը հարկադրել է պետբյուջե վճարել 850 մլն դրամի թաքցված հարկերՆախաքննությունն ընկերությանը հարկադրել է պետբյուջե վճարել 850 մլն դրամի թաքցված հարկեր
ԿԶԵՀ վերլուծաբանները գնահատել են տարերային աղետների հնարավոր ազդեցությունը Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պարտքային կայունության վրաԿԶԵՀ վերլուծաբանները գնահատել են տարերային աղետների հնարավոր ազդեցությունը Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պարտքային կայունության վրա
Նախարար. Հայաստանի ՌԱՀ պատվերները մինչեւ տարեվերջ կհասնեն 191 մլրդ դրամիՆախարար. Հայաստանի ՌԱՀ պատվերները մինչեւ տարեվերջ կհասնեն 191 մլրդ դրամի
Հայաստանը դիտարկում է Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական կցորդի գրասենյակ բացելու հնարավորությունըՀայաստանը դիտարկում է Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական կցորդի գրասենյակ բացելու հնարավորությունը
Հայաստանը խաղողագործության և գինեգործության բնագավառի խնդիրներն ու ձեռքբերումները ներկայացրել է OIV-ի շրջանակներումՀայաստանը խաղողագործության և գինեգործության բնագավառի խնդիրներն ու ձեռքբերումները ներկայացրել է OIV-ի շրջանակներում
ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29ին կամփոփի իր գործունեության 9 ամիսըԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը
Աստանան Երևանին առաջարկել է մի շարք համատեղ ներդրումային նախագծեր իրականացնելԱստանան Երևանին առաջարկել է մի շարք համատեղ ներդրումային նախագծեր իրականացնել
Հայաստանի և Ղազախստանի միջև առկա է դեռևս չիրացված տնտեսական ներուժ. ՓաշինյանՀայաստանի և Ղազախստանի միջև առկա է դեռևս չիրացված տնտեսական ներուժ. Փաշինյան
Հայաստանն ու ԵՄ-ը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանն ու ԵՄ-ը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Transavia ավիաընկերությունը գործարկել է Լիոն-Երևան-Լիոն երթուղով չվերթերըTransavia ավիաընկերությունը գործարկել է Լիոն-Երևան-Լիոն երթուղով չվերթերը
Նիկոլ Փաշինյան. ԵԱՏՄ-ը և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետՆիկոլ Փաշինյան. ԵԱՏՄ-ը և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետ
Հայաստանն ու Ավստրալիան մտադիր են ամրապնդել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀայաստանն ու Ավստրալիան մտադիր են ամրապնդել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում
ՀԲ. Հարավային Կովկասում Հայաստանն առաջատար է ՀՆԱ-ի կանխատեսվող աճովՀԲ. Հարավային Կովկասում Հայաստանն առաջատար է ՀՆԱ-ի կանխատեսվող աճով
Երևանում բացվել է Leasing EXPO 2024 մասնագիտացված ցուցահանդեսըԵրևանում բացվել է Leasing EXPO 2024 մասնագիտացված ցուցահանդեսը
Արարատբանկը մտադիր է 2024 թվականի արդյունքներով կրկնապատկել լիզինգային պորտֆելըԱրարատբանկը մտադիր է 2024 թվականի արդյունքներով կրկնապատկել լիզինգային պորտֆելը
Հայ ոսկերիչների համար կհեշտացնեն մուտքը ԵԱՏՄ շուկաներՀայ ոսկերիչների համար կհեշտացնեն մուտքը ԵԱՏՄ շուկաներ
Իրան-Հայաստան գազատարի առավել արդյունավետ օգտագործման համար ստեղծված Իրան-Հայաստան գազատարի առավել արդյունավետ օգտագործման համար ստեղծված "Էներգաիմպեքսը" կլուծարվի
Հայաստանի և Ղազախստանի ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ իրականացնող փոխադրողներին կազատեն ճանապարհային և բնապահպանական գանձումներից՝ փոխադարձ հիմունքովՀայաստանի և Ղազախստանի ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ իրականացնող փոխադրողներին կազատեն ճանապարհային և բնապահպանական գանձումներից՝ փոխադարձ հիմունքով
Էկոնոմիկայի նախարարությունն Էկոնոմիկայի նախարարությունն "Արմենալ" գործարանի հետ համատեղ մշակում է ձեռնարկության արտադրանքի իրացման շուկաների դիվերսիֆիկացման սխեմաներ
Հայտարարությունն այն մասին, թե ՏՏ մասնագետները զանգվածաբար հեռանում են Հայաստանից, իրականության հետ որևէ աղերս չունի. ՀՀ վարչապետՀայտարարությունն այն մասին, թե ՏՏ մասնագետները զանգվածաբար հեռանում են Հայաստանից, իրականության հետ որևէ աղերս չունի. ՀՀ վարչապետ
ՀԲ-ը բարելավել է 2024 թվականին Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը՝  նախկին 4,7%-ից մինչեւ 5,5%ՀԲ-ը բարելավել է 2024 թվականին Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը՝  նախկին 4,7%-ից մինչեւ 5,5%
Պետությունը պատրաստ է ռիսկերը կիսել ագրոապահովագրողների հետՊետությունը պատրաստ է ռիսկերը կիսել ագրոապահովագրողների հետ
ԵՆԲ-ը Հայաստանին վարկ կտրամադրի շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի համարԵՆԲ-ը Հայաստանին վարկ կտրամադրի շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի համար
Կառավարությունը մտադիր է պետական տուրք սահմանել ոսկու, պլատինի եւ պալադիումի ձուլակտորների արտահանման համարԿառավարությունը մտադիր է պետական տուրք սահմանել ոսկու, պլատինի եւ պալադիումի ձուլակտորների արտահանման համար
Հայաստանը ԵԱՏՄ գործընկերների հետ տեղեկատվություն կփոխանակի անուղղակի հարկերի վերաբերյալՀայաստանը ԵԱՏՄ գործընկերների հետ տեղեկատվություն կփոխանակի անուղղակի հարկերի վերաբերյալ
Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիր ներկայացնելու ժամկետը կարող է երկարաձգվելՀայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիր ներկայացնելու ժամկետը կարող է երկարաձգվել
Ասիական զարգացման բանկը Հայաստանի համար 2024 թվականին կանխատեսում է տնտեսության 5,7 տոկոս աճԱսիական զարգացման բանկը Հայաստանի համար 2024 թվականին կանխատեսում է տնտեսության 5,7 տոկոս աճ
Կոնվերս Բանկը՝ Leasing Expo-ի մասնակիցԿոնվերս Բանկը՝ Leasing Expo-ի մասնակից
Մատենադարանի և ԱրարատԲանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիրՄատենադարանի և ԱրարատԲանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր
Ապրանքային նշանի փոփոխությամբ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը սկսում է զարգացման նոր փուլԱպրանքային նշանի փոփոխությամբ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը սկսում է զարգացման նոր փուլ
Ռուսական «Միր» բանկային քարտերի սպասարկումից որոշ երկրների հրաժարվելը չի բխում ընդհանուր շահերից. ՆաբիուլինաՌուսական «Միր» բանկային քարտերի սպասարկումից որոշ երկրների հրաժարվելը չի բխում ընդհանուր շահերից. Նաբիուլինա
ԱՄՆ ՄԶԳ-ը մտադիր է լրացուցիչ 33 մլն դոլար ներդնել Հայաստանի տնտեսությունումԱՄՆ ՄԶԳ-ը մտադիր է լրացուցիչ 33 մլն դոլար ներդնել Հայաստանի տնտեսությունում
Idplus-ի բոնուսները՝ Idram&IDBank հավելվածումIdplus-ի բոնուսները՝ Idram&IDBank հավելվածում
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
19.04.2024
RUB4.210.02
USD392.60-1.47
EUR418.04-2.71
GBP488.12-3.60
CAD285.09-1.38
JPY25.40-0.12
CNY54.22-0.22
CHF432.05-1.61