Հինգշաբթի, 24 Մարտի 2016 15:34

Խաչիկ Մանուկյան. Հայաստանի տնտեսության առողջացման համար անհրաժեշտ է իրականացնել տոտալ աուդիտ, հասկանալու համար մեր իրական շուկայական արժեքը

Խաչիկ Մանուկյան. Հայաստանի տնտեսության առողջացման համար անհրաժեշտ է իրականացնել տոտալ աուդիտ, հասկանալու համար մեր իրական շուկայական արժեքը

Արմինֆո. Ներկայիս տնտեսական իրավիճակում բիզնեսի և պետական գերատեսչությունների ներկայացուցիչները գտնվում են «Ինչ » հավերժական հարցի պատասխանների փնտրտուքներում: «Մաքս գրուպ» կոնցեռնի համասեփականատեր Խաչիկ Մանուկյանը ԱրմԻնֆո լրատվական գործակալության հետ կիսվում է այդ խնդիրների շուրջ իր դատողություններով, պնդելով, որ «ճշմարտությունը մոտերքում ինչ-որ տեղ է»:

 

Պրն.Մանուկյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ներկայիս տնտեսական իրավիճակը, եթե այն համեմատենք մի քանի տարի առաջվա իրավիճակի հետ:

 

Ներկայիս տնտեսական իրավիճակը գնահատելու համար անհրաժեշտ է իրականացնել այդ իրավիճակի համեմատական վերլուծություն, թե ինչ ունեինք մի քանի տարի առաջ, և ինչ ունենք հիմա: Այսօր համաշխարհային տնտեությունը գտնվում է ձգձգվող ճգնաժամի իրավիճակում, և եթե զուգահեռներ անցկացնենք, ապա կարող ենք տեսնել, որ մենք գտնվում ենք բավական շահեկան վիճակում: Շատերն ակնհայտ պլյուսները չեն տեսնում միայն այն պատճառով, որ մենք առաջ չենք ընթանում, բայց մյուս երկրների համեմատ, նույնիսկ զարգացած տնտեսությամբ երկրների, մենք հետընթաց չենք արձանագրում: Անհրաժեշտ է վերլուծել և հետևություններ անել, հաշվի առնելով ուժերի վերադասավորումները համաշխարհային թատերաբեմում, ինչպես նաև այդ գործընթացների փոխկապալցվածությունը հայկական տնտեսության վրա`դրանց ազդեցության տեսանկյունից: Ելնելով դրանից, ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում անհրաժեշտ է կարողանալ առավելագույն ձևով օգտվել այն հնարավորությւոններից, որոնք մեզ տրամադրում է հարևան Իրանը` միջազգային պատժամիջոցների վերացման լույսի ներքո: Դրա համար պետք է կշռենք և գնահատենք մեր հնարավորությունները, իրականացնենք մեր տնտեսության յուրօրինակ վերլուծություն, հասկանալու համար, թե որ ուղղությամբ պետք է կողմնորոշվենք և ընթանանք: Միայն դրանից հետո կհասկանանք մեր «իրական շուկայական արժեքը» և մեր հնարավորությունները:

 

Այնուամենայնիվ, Հայաստանի տնտեսական ցուցանիշներըչեն հարաբերակցվում երկրի տնտեսական ներուժի վերաբերյալ Ձեր գնահատականների հետ...

 

Չի կարելի հերքել, որ իրավիճակը ծանր է: Դրա պատճառը Ռուսաստանի տնտեսության ստագնացիան է և ռուբլու տատանողականությունը, ինչը բերեց տրանսֆերտների ծավալների կրճատմանը: Միևնույն ժամանակ, քանի որ ամեն ինչ համեմատության մեջ պետք է ճանաչել, ուրեմն կարող ենք ասել, որ մյուս երկրների համեմատ մեր իրավիճակը բավարար է: Բայց ես երբեք չեմ պնդում, որ մենք «յուղի ու մեղրի» մեջ ենք, քանի որ նախկին տարիների 10 մլրդ.դրամ շրջանառության փոխարեն այսօր մեր կոնցեռնն ունի 6-7 մլրդ. դրամի շրջանառություն: Մենք էլ ունենք միգրացիայի և աշխատուժի արտահոսքի պրոբլեմներ:

 

Ձեր կարծիքով այդ համատեքստում ո՞ր գործոններն ավելի բացասականորեն ազդեցին տնտեսական իրավիճակի վրա՝ միգրացիան, ինչի հետևանքով կրճատվեց նաև սպառման շուկան, թե՞ տրանսֆերտների կրճատումը, որպես բնակչության գնողունակության կրճատման արդյունք:

 

Դա թե միգրացիան է` նաև ներքին շուկայի փոքրացումը, և թե տրանսֆերտների կրճատումը, և որպես արդյունք, բնակչության գնողունակության կրճատումը, ինչպես նաև որակյալ աշխատուժի արտահոսքն ու աշխատանքի շուկայի ճգնաժամը: Այնպես որ, ամեն ինչ պետք է դիտարկել համալիր կերպով: Այդ համատեքստում շուկայի նոր պահանջներին արդյունավետորեն ադապտացվելու համար անհրաժեշտ է կրճատել արտադրության ծավալները, կարողանալ վերակողմնորոշվել և աշխատել ունեցած ռեսուրսներով: Բայց ծավալների կրճատմանը հոգեբանորեն ոչ ոք պատրաստ չէ:

 

Բիզնեսի շատ ներկայացուցիչներ, ելնելով ստեղծված տնտեսական իրողությունից, ի վիճակի չեղան կատարել իրենց վարկային պարտավորությունները... Ձեր կարծիքով, ինչպե՞ս պետք է արձագանքի բանկային հատվածը և ո՞րը պետք է լինի պետության դերն ստեղծված իրավիճակում:

 

Ցանկացած պարագայում, բանկերին ձեռնտու չէ հաճախորդներին սնանկության հասցնելը: Քաղաքակիրթ հասարակությունում բանկերը, ընդառաջելով հաճախորդներին, առաջարկում են ավելի ճկուն պայմաններ, աջակցում հաճախորդի ֆինանսական առողջացման ծրագրին, որոշ վարկատեսակների համար, օրինակ, տոկոսադրույքների իջեցումով: Պետության դերը տվյալ պարագայում պետք է արտահայտվի նրա կարգավորիչ ֆունկցիաներով՝ դա թե օրենսդրական կարգավորումն է, թե վարկային արտոնյալ քաղաքականությունը, և թե որոշ ոլորտների սուբսիդավորումը:

 

Հայաստանի տնտեսվարող սուբյեկտները, խոսելովտեղում արտադրվող ապրանքների բարձր որակի մասին, բողոքում են արտահանման ոչ եկամտաբերությունից: Այդ դեպքում, որ՞ն է պատճառը:

 

Տեղական արտադրանքի բարձր ինքնարժեքը և փոխադրման ծախսերը: Օրինակ, Ռուսաստանից տեղափոխվող մեկ տոննա ցորենի միայն լոգիստիկ ծախսերի համար մենք վճարում ենք 100-120 դոլար, տարեկան փոխադրում ենք մոտ 300-400 հազար տոննա ցորեն և մոտավորապես մեկ միլիոն տոննա հացահատիկ: Ստացվում է, որ միայն տեղափոխման համար ծախսվում է մոտ 100 մլն.դոլար: Նման գումար կարելի է ծախսել և հիմնել գյուղատնտեսական ապրանքների արտադրության համար անհրաժեշտ սեփական հոսքագիծ:

 

ԵԱՏՄ անդամությունը Հայաստանի տնտեսությանը բարի՞ք է, թե՞ չարիք:

 

Միանշանակ, բարիք է: Արտաքին առևտրի շրջանառության ծավալների 70-80%-ը կազմում են ԵԱՏՄ երկրները, այդ կառույցին միանալուց հետո շատ գործընթացներ պարզեցվեցին, որոնց արդյունքները դեռ տեսանելի չեն, բայց ժամանակի հետ կդառնան ավելի զգալի:

 

Արդյո՞ք իրատեսական եք համարում ռուսաստանյան շուկա ներմուծվող ապրանքները

հայկական արտադրության ապրանքներով փոխարինելը:

 

Միանգամից չի լինի, բայց ժամանակի հետ, կարծում եմ, որ հայկական ապրանքները կարող են զբաղեցնել իրենց նիշան ռուսաստանյան սպառման շուկայում: Դրա համար պետք աշխատել հզորությունների ավելացման ուղղությամբ, ինչպես նաև կարգավորել լոգիստիկան: Միևնույն ժամանակ, այս գործում գլխավորը ռուսական գործընկերների երկարաժամկետ աջակցությունն է, չկորցնելու համար այն ներդրումները, որոնք անհաժեշտ են հզորությունների ավելացման համար: Օրինակ, մեր ընկերությունը բանակցում է, դեպի ՌԴ թռչնաբուծական արտադրանք մատակակարելու ուղղությամբ, բայց մենք պետք է ռուսաստանյան գործընկերներից ունենանք հստակ երաշխիքներ, որ մեր ներդրումները, որոնք ուղղված են արտադրության ծավալների ավելացմանը, չեն կորչի, եթե նրանք չկատարեն իրենց պարտավորությունները:

 

Համագործակցության ի՞նչ ուղիներ եք տեսնում Իրանի ուղղությամբ: Վերջերս Իրան կատարած Ձեր այցելությունից հետո կարո՞ղ ենք արդեն խոսել հստակ արդյունքների մասին:

 

Իրանցի գործընկերների հետ մեր համագործակցությունը նոր չէ: Բայց հիմա աշխատում ենք համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ: Մենք կարող ենք դառնալ իրանական լոգիստիկայի, տուրիզմի մաս: Համագործակցության առավել հեռանկարային ուղղություններ կարող են լինել համատեղ նախագծերը գյուղատնտեսության ոլորտում, նավթամթերքի հատվածում, լեռնարդյունաբերության և քիմիայի ոլորտներում: Իրանական կողմն արդեն արտահայտել է քիմիական և լեռնարդյունաբերության տեխնոլոգիաների նկատմամբ իր հետաքրքրությունը: ԵԱՏՄ մեր անդամության համատեքստում մենք կարող ենք նաև տրանզիտային երկիր դառնալ Իրանի համար, եթե կարողանանք առաջարկել գրավիչ պայմաններ: Անձամբ ես հետաքրքրություն եմ ցուցաբերում նավթի արդյունահանման և վերամշակման ոլորտի հանդեպ:

 

Այդ հաատեքստում արդյո՞ք եկամտաբեր եք համարում Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը և շահագործումը:

 

Կարծում եմ, որ այդ նախագծի իրականացումն ավելի շատ քաղաքական հարթակում է, քան տնտեսական: Սակայն, որքան շատ լինեն հաղորդակցման նախագծերը, անկախ ուղղվածությունից, այնքան ավելի լավ մեզ համար:

 

Անդրադառնանք Ձեր անմիջական գործունեությանը... Ինչպե՞ս կմեկնաբանեք «Մաքս գրուպ» կոնցեռնի ծանր ֆինանսական վիճակի վերաբերյալ շրջանառվող լուրերը:

 

Դրանք ընդամենը լուրեր են, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Որոշակի թյուր-ըմբռնումներ կան «Լուսակերտ» թռչնաֆաբրիկայի հիմնադիրների հետ: Դա կապված է շինարարական աշխատանքների հետ, որոնք մեր ընկերությունն իրականացնում էր ռուսաստանյան գործընկերների հետ համատեղ: Բայց վերջիններս հրաժարվեցին իրենց պարտավոևրությունների կատարումից և այժմ մենք գտնվում ենք դատական քաշքշուկների փուլում: Հավաստում եմ, որ «Լուսակերտ» թռչնաֆաբրիկան գործում է, և մեր գործերը կարգին են:

 

«Մաքս գրուպ» ընկերությունը նաև վառելիքէ ներմուծումՀայաստան: Ինչպե՞ս կմեկնաբանեք այն փաստը, որ նավթի համաշխարհային գների անկումնայնքանէլչի ազդում գնագոյացման վրա Հայաստաի նավթամթերքի շուկայում:

 

Անգամ եթե նավթի գինն իջնի մինչև 10 դոլար, Հայաստանում այն ավելի բարձր կլինի, քան միջազգային շուկայում, քանի որ մեզ մոտ գինը ձևավորվում է մաքսային տուրքներից և ակցիզային հարկից: Այսպիսով, ներմուծողներին մեղադրելու փոխարեն, իրականում, հարկավոր է հասկանալ, թե ինչպես է տեղի ունենում գնագոյացումը և որտեղ է «թաղված շան գլուխը»:

 

Զրուցեցին Տաթևիկ Շահունյանը և Նաիրա Բադալյանը

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Բելառուս գործընկերների խնդրանքով հայ տեսուչները կստուգեն Արարատի կոնյակի գործարանի արտադրանքըԲելառուս գործընկերների խնդրանքով հայ տեսուչները կստուգեն Արարատի կոնյակի գործարանի արտադրանքը
ՀՀ ԿԲ վիճակագրություն. վարկային պորտֆելի դոլարիզացման մակարդակը վերջին 3 տարում 48,5%-ից նվազել է մինչև 32,8%ՀՀ ԿԲ վիճակագրություն. վարկային պորտֆելի դոլարիզացման մակարդակը վերջին 3 տարում 48,5%-ից նվազել է մինչև 32,8%
Սյունիքի մարզպետը ծանոթ չէ Շուռնուխում տների կառուցման նախագծի մանրամասներինՍյունիքի մարզպետը ծանոթ չէ Շուռնուխում տների կառուցման նախագծի մանրամասներին
2024 թվին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա՝ պետական գանձարանից սուբսիդիաների հաշվին2024 թվին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա՝ պետական գանձարանից սուբսիդիաների հաշվին
Հայաստանի համախառն միջազգային պահուստները գնալով նահանջում են պատմական առավելագույնիցՀայաստանի համախառն միջազգային պահուստները գնալով նահանջում են պատմական առավելագույնից
Բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար Հայաստանը 92,3 մլն եվրո հերթական վարկը կներգրավի ՀԲ-իցԲյուջեի դեֆիցիտը ծածկելու համար Հայաստանը 92,3 մլն եվրո հերթական վարկը կներգրավի ՀԲ-ից
Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերեն էլեկտրոնային ստորագրություն. ՊԵԿԵկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերեն էլեկտրոնային ստորագրություն. ՊԵԿ
Հայաստանն ու Ղազախստանը պայմանավորվել են համատեղ բիզնես ակումբի ստեղծման շուրջՀայաստանն ու Ղազախստանը պայմանավորվել են համատեղ բիզնես ակումբի ստեղծման շուրջ
Էկոնոմիկայի նախարարությունը ցանկանում է ներդրումներ ներգրավել Հայաստանի լճացող գյուղատնտեսությունումԷկոնոմիկայի նախարարությունը ցանկանում է ներդրումներ ներգրավել Հայաստանի լճացող գյուղատնտեսությունում
Ղազախստանը Հայաստանին կառաջարկի դիտարկել նոր այլընտրանքային լոգիստիկ երթուղիՂազախստանը Հայաստանին կառաջարկի դիտարկել նոր այլընտրանքային լոգիստիկ երթուղի
ԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսերԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսեր
«Վիվա-ՄՏՍ»  կապի օպերատորը փոխել է անվանումը՝ դառնալով «Վիվա Արմենիա»«Վիվա-ՄՏՍ»  կապի օպերատորը փոխել է անվանումը՝ դառնալով «Վիվա Արմենիա»
Էկոնոմիկայի փոխնախարար. Հայաստանի եւ Ռուսաստանի միջև համագործակցության ներուժը կարելի է իրացնել արտադրության ոլորտում կոոպերացիոն շղթաների ստեղծման ուղղությամբ համատեղ նախագծերի միջոցովԷկոնոմիկայի փոխնախարար. Հայաստանի եւ Ռուսաստանի միջև համագործակցության ներուժը կարելի է իրացնել արտադրության ոլորտում կոոպերացիոն շղթաների ստեղծման ուղղությամբ համատեղ նախագծերի միջոցով
Team Systems-ը խթանում է կանաչ էներգիայի և խելացի տեխնոլոգիաների զարգացումը  Team Systems-ը խթանում է կանաչ էներգիայի և խելացի տեխնոլոգիաների զարգացումը  
Ովքեր Հայաստանում կօգտվեն հարկային համաներումիցՈվքեր Հայաստանում կօգտվեն հարկային համաներումից
Բելառուսում արգելել են Բելառուսում արգելել են "Արարատի կոնյակի գործարանի" արտադրանքի ներմուծումը
Ալեքսեյ Սուշկևիչ. 2025 թվականի մարտի 1-ից եվրասիական տարածքում ռոումինգի սակագներն էապես կնվազեցվենԱլեքսեյ Սուշկևիչ. 2025 թվականի մարտի 1-ից եվրասիական տարածքում ռոումինգի սակագներն էապես կնվազեցվեն
5 000 դրամ բոնուս IDBank-ից՝ կենսաթոշակային քարտ ձեռք բերողների համար5 000 դրամ բոնուս IDBank-ից՝ կենսաթոշակային քարտ ձեռք բերողների համար
ՈՒ՞ր եվ ինչպե՞ս շարժվել թվային բիզնեսումՈՒ՞ր եվ ինչպե՞ս շարժվել թվային բիզնեսում
Հայաստանի պետական պարտքը մոտեցել է 12 մլրդ դոլարիՀայաստանի պետական պարտքը մոտեցել է 12 մլրդ դոլարի
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազում էՀայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազում է
Արդյունաբերության հատվածը դարձել է Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժըԱրդյունաբերության հատվածը դարձել է Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժը
2023 թվականին Հայաստանի պաշտպանական բյուջեի կատարողականը կազմել է 99,8 տոկոս. ՀՀ պաշտպանության նախարար2023 թվականին Հայաստանի պաշտպանական բյուջեի կատարողականը կազմել է 99,8 տոկոս. ՀՀ պաշտպանության նախարար
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 1-ին տրանշըIDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 1-ին տրանշը
Վերին Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար՝ վատ եղանակի պատճառովՎերին Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար՝ վատ եղանակի պատճառով
Սարգիս Խաչատրյան. Մեր գործունեությունն ուղղված է լինելու հաճախորդների փորձառության բարելավմանըՍարգիս Խաչատրյան. Մեր գործունեությունն ուղղված է լինելու հաճախորդների փորձառության բարելավմանը
ԶՖԳ պատվիրակությանը ներկայացվել են Վեդու ջրամբարի կառուցման և ոռոգման ցանցի արդիականացման նախագծի մանրամասներըԶՖԳ պատվիրակությանը ներկայացվել են Վեդու ջրամբարի կառուցման և ոռոգման ցանցի արդիականացման նախագծի մանրամասները
ԱԺ պատգամավոր. Հայաստանը մեծապես կարեւորում է թվային փոխակերպման ուժի կիրառությունըԱԺ պատգամավոր. Հայաստանը մեծապես կարեւորում է թվային փոխակերպման ուժի կիրառությունը
Փոխվարչապետ. Քաղաքաշինության ոլորտում մենք ոչ միայն քանակական ավելացումների, այլ նաև որակական փոփոխությունների անհրաժեշտություն ունենքՓոխվարչապետ. Քաղաքաշինության ոլորտում մենք ոչ միայն քանակական ավելացումների, այլ նաև որակական փոփոխությունների անհրաժեշտություն ունենք
IDBank-ը՝ Իմ անտառ Հայաստան ՀԿ-ի կոնֆերանսի մասնակիցIDBank-ը՝ Իմ անտառ Հայաստան ՀԿ-ի կոնֆերանսի մասնակից
Հայաստանի ֆոնդային բորսայում մարտի 27-ին մեկնարկում է Հայաստանի ֆոնդային բորսայում մարտի 27-ին մեկնարկում է "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ 32 մլրդ դրամ խոշոր ծավալի պարտատոմսերի ցուցակումը
ՊԵԿ-ն էլեկտրոնային համակարգ է գործարկել՝ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիր ներկայացնելու համարՊԵԿ-ն էլեկտրոնային համակարգ է գործարկել՝ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիր ներկայացնելու համար
Տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանի վարկանիշը շարունակում է նվազելՏնտեսական ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանի վարկանիշը շարունակում է նվազել
Առաջիկայում Ֆրանսիայի աջակցությամբ Տավուշի մարզում պանրագործության դպրոց կբացվիԱռաջիկայում Ֆրանսիայի աջակցությամբ Տավուշի մարզում պանրագործության դպրոց կբացվի
"ՀԿԵ" ՓԲԸ-ը կասեցնում է տոմսերի վաճառքը «Միռ» քարտով
Այսուհետ Կոնվերս Բանկի հաճախորդ կարելի է դառնալ Converse Mobile-ում նույնականացմամբԱյսուհետ Կոնվերս Բանկի հաճախորդ կարելի է դառնալ Converse Mobile-ում նույնականացմամբ
Ադրբեջանը չի հրաժարվում Հայաստանի էներգետիկայի ամենացավոտ տեղամասերից մեկին՝ Հայկական ԱԷԿ - ին Ադրբեջանը չի հրաժարվում Հայաստանի էներգետիկայի ամենացավոտ տեղամասերից մեկին՝ Հայկական ԱԷԿ - ին "հարվածելու" փորձերից
Արմսվիսբանկը մասնակցում է տարածաշրջանային կլիմայական աշխատաժողովին սկոպիեումԱրմսվիսբանկը մասնակցում է տարածաշրջանային կլիմայական աշխատաժողովին սկոպիեում
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 1-ին տրանշըIDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 1-ին տրանշը
ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչեւ 2036 թիվը երկարաձգումն ամուր հիմք կդնի նոր էներգաբլոկի սահուն անցման համար. Փաշինյանը՝ Միջուկային էներգիայի գագաթնաժողովումՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչեւ 2036 թիվը երկարաձգումն ամուր հիմք կդնի նոր էներգաբլոկի սահուն անցման համար. Փաշինյանը՝ Միջուկային էներգիայի գագաթնաժողովում
2025 թվականից Հայաստանում բիզնեսին չի թույլատրվի միրգ ու բանջարեղեն գնել առանց փաստաթղթերի2025 թվականից Հայաստանում բիզնեսին չի թույլատրվի միրգ ու բանջարեղեն գնել առանց փաստաթղթերի
Կառավարությունը սահմանել է արտադրանքի որակի համար ամենամյա մրցանակաբաշխությունԿառավարությունը սահմանել է արտադրանքի որակի համար ամենամյա մրցանակաբաշխություն
Հաճախորդների միջազգային օրը IDBank-ումՀաճախորդների միջազգային օրը IDBank-ում
ԳԴՀ-ը Հայաստանին արտոնյալ վարկ կտրամադրի վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների համարԳԴՀ-ը Հայաստանին արտոնյալ վարկ կտրամադրի վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների համար
Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշ. 2023 թվականին ապահովված վարկավորման աճը բավարար չի եղել շահույթն անկումից փրկելու համարՀայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշ. 2023 թվականին ապահովված վարկավորման աճը բավարար չի եղել շահույթն անկումից փրկելու համար
Արտակարգ իրավիճակների օդանավակայանը կհանվի մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկիցԱրտակարգ իրավիճակների օդանավակայանը կհանվի մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկից
Իրանը հետաքրքրված է հանքարդյունաբերության ոլորտում Հայաստանի հետ համագործակցության հնարավորություններովԻրանը հետաքրքրված է հանքարդյունաբերության ոլորտում Հայաստանի հետ համագործակցության հնարավորություններով
ՀՀ կառավարությունը ցանկանում է երկրում ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ SAFEՀՀ կառավարությունը ցանկանում է երկրում ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ SAFE
Կասեցվում է Ռուսաստանում հայկական ArCa  և Հայաստանում ռուսական Կասեցվում է Ռուսաստանում հայկական ArCa  և Հայաստանում ռուսական "Միր" քարտերի սպասարկումը
МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBankМИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank
Տնտեսության արդիականացման ծրագրի պորտֆելը մարտի 1-ի դրությամբ հասել է 228 մլրդ դրամիՏնտեսության արդիականացման ծրագրի պորտֆելը մարտի 1-ի դրությամբ հասել է 228 մլրդ դրամի
Շրջիկ առևտրի հետ կապված կարգավորումները կտարածվեն ողջ ՀայաստանումՇրջիկ առևտրի հետ կապված կարգավորումները կտարածվեն ողջ Հայաստանում
Փոխնախարար. Fly Arna-ն կասեցրել է իր գործունեությունը Հայաստանում՝ ֆինանսական պատճառներովՓոխնախարար. Fly Arna-ն կասեցրել է իր գործունեությունը Հայաստանում՝ ֆինանսական պատճառներով
Մոտ 700 հայկական բեռնատարներ սպասում են Վերին Լարսով անցնելունՄոտ 700 հայկական բեռնատարներ սպասում են Վերին Լարսով անցնելուն
Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյումTeam-ի ինտերնետը հասանելի է մետրոյում
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հստակ գործողությունների ծրագրեր է ձևավորել ԱՄՆ մի շարք պետական գերատեսչությունների հետՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հստակ գործողությունների ծրագրեր է ձևավորել ԱՄՆ մի շարք պետական գերատեսչությունների հետ
ՀՀՀ Առաջին լրատվական ալիքին կթույլատրվի հեռարձակել ոչ միայն Երևանում, այլև ողջ հանրապետությունումՀՀՀ Առաջին լրատվական ալիքին կթույլատրվի հեռարձակել ոչ միայն Երևանում, այլև ողջ հանրապետությունում
Արդշինբանկի քարտապանները կարող են ստանալ 10 % cashback   Արդշինբանկի քարտապանները կարող են ստանալ 10 % cashback  
«Վերին Լարս» անցակետը փակվել է մեծ բեռնատարների համար.  ՌԴ ԱԻՆ«Վերին Լարս» անցակետը փակվել է մեծ բեռնատարների համար.  ՌԴ ԱԻՆ
Գրիգորի Զաքարյան. Բիզնեսին պատրաստ ենք մատուցել ներդրումային համալիր ծառայություններԳրիգորի Զաքարյան. Բիզնեսին պատրաստ ենք մատուցել ներդրումային համալիր ծառայություններ
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
29.03.2024
RUB4.26-0.01
USD393.28-1.18
EUR424.11-1.51
GBP496.04-1.61
CAD290.220.11
JPY25.99-0.07
CNY54.47-0.10
CHF436.400.68